09/12/2016 15:04
ԶԼՄ-ը պարզել են, թե որքան գումար է ծախսել Թրամփը ընտրարշավի վրա իր գրպանից
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական քարոզարշավի վրա իր գրպանից ծախսել է շուրջ 66 միլիոն ԱՄՆ դոլար, փոխանցում է РИА Новости-ն հղում անելով Reuters գործակալությանը:
Թրամփը հաճախ պարծեցել է՝ ասելով, որ պատրաստվում է ծախսել շուրջ 100 միլիոն դոլար։ Ընդհանուր առմամբ Թրամփը կարողացել է ներգրավել 339 միլիոն դոլար, իսկ ընդհանուր ծախսերը կազմել են 322 միլիոն դոլար, ինչը զգալիորեն քիչ է ընտրություններում նրա մրցակցի՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնի ծախսերից։ Վերջնիս ընտրարշավի վրա ծախսել է 565 միլիոն դոլար։
Փրայմերիզի ժամանակ Թրամփը փաստել է սոցհարցումների անօգուտ լինելը, որոնք նրա կարծիքով միայն գումարի վատնում են ապահովում։