12/12/2016 12:45
Համաձայնագիր է ստորագրվելու ՀՀ մշակույթի նախարարության և Էրմիտաժի միջև
Դեկտեմբերի 13-ին Կարմիր Բլուրի հնագիտական նյութերն ուսումնասիրելու վերաբերյալ համագործակցության համաձայնագիր է ստորագրվելու ՀՀ մշակույթի նախարարության և Էրմիտաժի միջև։ Փաստաթուղթը Հայաստանի պատմության թանգարանի դահլիճում ստորագրելու են նախարար Արմեն Ամիրյանը և Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին։
Միխայիլ Պիոտրովսկին իր ծննդավայր Երևան է ժամանում որդու՝ Բորիս Պիոտրովսկու հետ, որը զբաղվում է արվեստի պատկերագրքերի հրատարակչական գործով։
Մասնակցելու է հոր՝ հայտնի հնագետ Բորիս Պիոտրովսկու հուշատախտակի բացման արարողությանը, «Էրեբունի» պատմահնագիտական ինստիտուտ-թանգարանում մասնակցելու է կլոր սեղանի, հանդիպելու է Ճարտարապետության և շինարարության, ինչպես նաև Հայ-ռուսական սլավոնական համալսարնների ուսանողների և դասախոսների հետ։