13/12/2016 12:30
«1000 դրամի» հիմնադրամը կազատվի շահութահարկից. Վիգեն Սարգսյան
ԱԺ արտահերթ նիստով քննարկում է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։
Հիմնական զեկուցող Վիգեն Սարգսյանն ընդգծեց՝ օրենքով նախատեսվում է, որ հատուցման հիանադրամի կողմից շահութահարկ չի վճարվելու, հիմնադրամը նաև ազատվելու է օրենքով սահմանված բոլոր տեսակի պետական տուրքերի վճարներից։
Նախարարի խոսքով՝ հատուցման հիմնադրամի վրա չի կարող տարածվել բռնագանձում, կիրառվել արգելանք կամ որևէ այլ սահմանափակում, որևէ պահանջով՝ բացառությամբ կյանքին կամ առողջությանը հասցված վնասներից։
«Հատուցման հմնադրամի կողմից շահառուների անձնական տեղեկությունների հրապարակումը չի համարվում օրենքով սահմանված անձնական տվյալների հրապարակում», - ասաց նախարարը։