15/12/2016 17:10
Հավանական է, որ առաջիկայում Վանաձորում կայանա ավագանու նիստ և նոր ընտրություններ չլինեն. Սուքիաս Ավետիսյան
Ընտրական օրենսգրքի համաձայն, եթե երեք ամսվա ընթացքում ավագանին նիստ չի կարողանում գումարել, ուրեմն նոր ընտրություններ պիտի լինեն, այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ անդրադառնալով Վանաձորում ընդդիմադիրների քաղաքական ուժերի կողմից ավագանու նիստերի բոյկոտմանը։
«Կարծում եմ՝ պետք է համբերությամբ սպասել, ժամկետը կլրանա, կտեսնենք», - ասաց նա։
Դիտարկմանը, թե շուտով կլրանա երեք ամիսը, ինչ Մամիկոն Ասլանյանը ավագանի է, բայց ավագանու նիստ այդպես էլ չի կայանում, հետևաբար առաջիկայում հավանական է, որ նոր ընտրություններ կլինին՝ պատգամավորն արձագանքեց.
«Շատ հավանական է, որ նաև չլինի և կայանա ավագանու նիստ»։