Հայաստանում չես կարող մի կում կոնյակով կամ երկու տոլմայով սահմանափակվել. Հարցազրույց՝ ԱՄՆ դեսպանի հետ

19/12/2016 11:22

Հայաստանում չես կարող մի կում կոնյակով կամ երկու տոլմայով սահմանափակվել. Հարցազրույց՝ ԱՄՆ դեսպանի հետ


Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների Արտակարգ և Լիազոր Դեսպան Ռիչարդ Միլսի հետ Aysor.am-ի թղթակիցը զրուցել է մեր երկրում գործունեության, հայկական ուտեստների, մշակույթի և երկկողմ համագործակցության մասին։

- Պարոն դեսպան, արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Հայաստանում եք՝ որպես ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան: Հարմարվել ե՞ք հայկական կենսակերպին: Ձեզ դուր գալի՞ս է Հայաստանը:

- Հայաստանն ինձ շատ դուր է գալիս և բախտս բերել է, որ ես որպես ԱՄՆ դեսպան ծառայում եմ այստեղ: Իմ կարծիքով, սա դիվանագիտական ծառայողի համար լավագույն նշանակումներից մեկն է: Հայաստանն ունի հարուստ բնաշխարհ, հարուստ մշակութային ժառանգություն և խելացի, կիրթ քաղաքացիներ, ովքեր ամեն օր եռանդագին աշխատում են իրենց երկրի ու իրենց հայրենակիցների համար լուսավոր ու բարեկեցիկ ապագա կերտելու ուղղությամբ: Այստեղ այնքան շատ հնարավորություններ կան, և ուրախալի է լինել այդ պատմության մասը: Թերևս գիտեք, որ 25 տարի առաջ, երբ Հայաստանն անկախացավ, ես Հայաստանի հարցերով պատասխանատու առաջին պաշտոնյան էի պետքարտուղարությունում ու արդեն քառորդ դար է՝ ես հետևում եմ Հայաստանի պատմությանը և կարծում եմ, որ Հայաստանը կարող է հպարտանալ 1991թ. անկախացումից ի վեր ունեցած առաջընթացով և զարգացմամբ:

- Հայաստանի կլիմայի մասին ի՞նչ կասեք: Հարմարվե՞լ եք եղանակային կտրուկ փոփոխություններին:

- Հայաստանում տարվա ամեն եղանակ, լինի ձմեռ, գարուն, ամառ, թե աշուն, գեղեցիկ է յուրովի: Ես սիրում եմ շրջագայել ու տեսնել երկիրը տարվա տարբեր եղանակներին: Իսկ եղանակային կտրուկ փոփոխություններն, անկեղծ ասած, ինձ չեն անհանգստացնում, քանի որ ես Միչիգանում եմ հասակ առել:

- Որպես դիվանագետ՝ աշխատել եք տարբեր երկրներում: Կարո՞ղ եք համեմատել հայաստանյան Ձեր փորձը այլ երկրների հետ:

- Բոլոր երկրները տարբեր են, ամեն մեկն ունի իր հետաքրքիր կողմերը, իր մարտահրավերներն ու հնարավորությունները, իր ուրույն հարաբերությունները Միացյալ Նահանգների, տարածաշրջանում իր հարևանների և միջազգային հանրության հետ: Ուստի դժվար է համեմատության եզրեր անցկացնել, դա նույնը կլինի, եթե փորձես խնձորը համեմատել նարնջի հետ:

- Խնդրում եմ թվարկել ձեր 5 ամենասիրելի վայրերը Հայաստանում կամ Երևանում:

- Սա էլ հեշտ հարց չէ, սիրված տեղեր ես ու կինս շատ ունենք: Երևանում ինձ շատ է դուր գալիս Փարաջանովի տուն-թանգարանը և ուշագրավն այն է, որ առաջին օտարերկրյա ֆիլմը, որ ես երբևէ դիտել եմ, եղել է «Նռան գույնը»: Այս ժամանակ ես սովորում էի քոլեջում:  Ապա պետք է նշեմ ջազ ակումբները, դրանք հոյակապ են: Ես ջազի մեծ սիրահար եմ, և ջազը, ունենալով ամերիկյան ակունքներ, այսօր նաև Հայաստանի երաժշտական ժառանգության կարևոր մաս է հանդիսանում: Ջազի հանդեպ մեր երկու ժողովուրդների սերը  ինձ համար հանդիսանում է իմպրովիզներ անելու ու նախաձեռնողականության ոգու մարմնավորումը, որը բնութագրական է թե ամերիկացիների, թե հայերի համար:

Ես նաև շատ լավ եմ զգում մեր 5 ամերիկյան անկյուններն այցելելիս՝ Երևանում, Կապանում, Գյումրիում, Վանաձորում և Չարենցավանում: Ամեն անգամ այդ կենտրոններն այցելելիս, կարծես, մի փոքրիկ Ամերիկա բացվի իմ աչքի առաջ: Այդ կենտրոններում մեծ հաճույք եմ ստանում երիտասարդ այցելուների հետ շփումներից, ովքեր գալիս են իրենց անգլերենը բարելավելու, նոր բաներ սովորելու համար, որպեսզի ավելի լավ ապագա կերտեն իրենց և Հայաստանի համար:

Ես ու կինս նաև սիրով այցելում ենք Հայաստանի գեղատեսիլ մարզեր, նշեմ՝ Դիլիջանը, Ջերմուկը, ինչպես նաև շատ ու շատ պատմական ու մշակութային նշանակություն ունեցող վայրեր Հայաստանի տարբեր ծայրերում: Եվ, իհարկե, չեմ կարող չնշել ուտելիքը: Ամբողջ երկրով մեկ եղել ենք բազմաթիվ հոյակապ ռեստորաններում ու ճաշակել հայկական խոհանոցը: Հյուրասիրությունն ու խոհանոցը մարդկանց մասին շատ բան կարող են ասել:

- Հասցրե՞լ եք այստեղ գտնվելու ընթացքում հայերեն սովորել: Եթե այո, կհամեմատեք հայերենը Ձեր մայրենի լեզվի հետ և նշեք, թե որն է ավելի բարդ:

- Կուզեի հայերեն ավելի լավ իմանալ, որովհետև շատ գեղեցիկ ու յուրահատուկ լեզու է: Շարունակում եմ սովորել ու որտեղ հնարավոր է, փորձում եմ օգտագործել սովորածս, բայց հաճախ չի ստացվում, քանի որ Հայաստանը քաղաքակիրթ ու զարգացած վայր է, որտեղ շատերը խոսում են անգլերեն, իսկ թե անգամ անգլերեն չգիտեն, ապա խոսում են ֆրանսերեն կամ ռուսերեն, ու ես հայերենիս անկատար իմացությունը գործի դնելու անհրաժեշտություն հազվադեպ եմ ունենում:

- Հայերեն ի՞նչ բառ կամ արտահայտություն եք հիշում:

- Շատ բաներ եմ հիշում, բայց ինձ դուր է գալիս «կհանդիպենք շուտով» արտահայտությունը: Հրաժեշտի շատ գեղեցիկ ձև է, ասել, որ արդեն իսկ սպասում եմ նոր հանդիպման:

- Կարծում եմ՝ հայ ընթերցողին կհետաքրքրի Ձեր կարծիքը հայկական ուտեստների վերաբերյալ: Ո՞ր ուտեստն եք նախընտրում:

- Հայաստանը հարուստ է գյուղատնտեսական բարիքներով ու ես շատ եմ սիրում թարմ պտուղներ՝ ծիրան, սալոր… այն ինչ տարվա այդ եղանակին կա: Մրգերն ու բանջարեղենը հյութեղ են, հարուստ համ ունեն ու շատ առողջարար են: Ես նաև հիացած եմ հայկական օջախի հյուրասիրությամբ ու շռայլությամբ. Երբ մեկի տուն ես հրավիրված, տարբեր ճաշատեսակներ են պատրաստում, տարբեր խմիչքներ հրամցնում ու չես կարող մի կում կոնյակով կամ երկու տոլմայով սահմանափակվել ոչ միայն սոսկ այն պատճառով, որ համեղ է ու ուզում ես էլի ու էլի ուտել, այլ նաև նրա համար, որ այդ հյուրասիրությամբ ու սիրով պատրաստված ուտեստներով տանտերերն իրենց ջերմությունն ու բարեկամությունն են ի ցույց դնում:

- Որպես ամերիկյան մշակույթի կրող՝ գտե՞լ եք նմանություններ հայկական մշակույթի հետ:

- Մեր մշակույթներում նմանություններ շատ կան, նշեմ մի քանիսը. Հայաստանում ձեռներեցության ու նախաձեռնողականության ոգի է տիրում, այնպես ինչպես ԱՄՆ-ում, կան շատ տաղանդավոր երիտասարդներ, ովքեր փորձում են նոր ու ստեղծարար ձևերով գործածել տեխնոլոգիաները: Դիտարկենք ԹՈՒՄՈ կենտրոնի, Գյումրու տեխնոպարկի օրինակները, որոնք երկուսն էլ կարող էին տեղ գտնել ԱՄՆ Սիլիկոնյան հովտում: Նաև տպավորված եմ աշխատանքային էթիկայով Հայաստանում, ինչը մեկ այլ նմանություն է: Եվ սերը ընտանիքի, երեխաների հանդեպ, հարգանքը մշակույթի ու անցյալի ժառանգության հանդեպ ու էլի շատ բաներ: Ուզում եմ նաև նշել, որ Հայաստանի ու ամերիկահայ համայնքի հետ ամուր կապը նույնպես նպաստում է մեր երկու երկրների անշեղ բարեկամությանը:

- Երկկողմ համագործակցության ի՞նչ ծրագրեր են առաջիկայում ակնկալվում քաղաքական, տնտեսական և ռազմական ոլորտներում:

- Եկող տարում մենք նշում ենք Հայաստանի և Միացյալ Նահանգների բարեկամության ու գործընկերության 25 տարին: Միացյալ Նահանգներն առաջին պետություններից մեկն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը 1991թ. դեկտեմբերի 25-ին:

Դիվանագիտական ճանաչմանը հաջորդեցին այլ քայլեր. 1992թ. հունիսից Հայաստանում սկսեց գործել Խաղաղության կորպուսը, իսկ սեպտեմբերից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը: Մեր բարեկամությունը ամուր է, սերտ ու խորը արմատներ ունի: Մենք գործակցում ենք տարբեր հարցերի շուրջ, նշեմ տնտեսական հարաբերությունների բարելավումը՝ Հայաստանում ամերիկյան ներդրումները խրախուսելու և հայ գործարարներին ամերիկյան շուկա մուտք գործելու հարցում աջակցելու միջոցով:

Մենք գործակցում ենք միջազգային կազմակերպությունների ու դիվանագիտական առաքելությունների հետ ֆինանսավորելու այնպիսի մեխանիզմների ներդրումը, որոնք կերաշխավորեն գարնանը կայանալիք ընտրությունների ազատ ու արդարացի անցկացումը:

Մենք շարունակում ենք ուսումնավարժական ծրագրերը ՆԱՏՕ-ի ու ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերում կենսական ներդրում ունեցող հայ զինծառայողների համար:

2017 թ. և հետագայում Միացյալ Նահանգները կշարունակի գործակցել Հայաստանի կառավարության և ժողովրդի հետ այնպիսի ծրագրերի ու նախաձեռնությունների շուրջ, որոնք կօգնեն Հայաստանին իրացնել իր ողջ ներուժը և կայանալ որպես ժողովրդավարական, բարեկեցիկ, անվտանգ ու հարևանների հետ խաղաղ գոյակցող պետություն, ինչը մեր ընդհանուր նպատակն է:

Հեղինակ՝ Անահիտ Լալայան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:45 Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին․ ձերբակալվել են Սուրեն Պետրոսյանն ու Միհրան Մահսուդյանը Այսօր, 20:31 Երկրապահից հեռու մնացեք, թողեք՝ մենք մեր սահմանները պահենք․ Սասուն Միքայելյան (Տեսանյութ) Այսօր, 20:06 «Իրատեսական է, դրա ժամանակն էլ է գալու»․ Սերժ Սարգսյանը՝ գործող իշխանություններին հեռացնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 19:53 «Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ ՀՀ երրորդ նախագահն արձագանքեց Հայաստանից տարածքներ հանձնելն արդարացնող պնդումներին՝ հնչող գործող իշխանության կողմից Այսօր, 19:42 Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Այսօր, 19:36 Հույս ունեմ՝ այն հակազդեցությունն ու դիմադրությունը, որը կա Տավուշում, առաջիկա օրերին կդառնա համահայաստանյան, համաժողովրդական․ Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ) Այսօր, 19:23 Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Այսօր, 19:03 «Ինձ չեմ տեսնում այն Երկրապահ կամավորական միության շարքերում, որը տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա»․ Արայիկ Ղարիբյանը հրաժարվել է ԵԿՄ անդամակցությունից Այսօր, 18:51 Փաշինյանը Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամների հետ տարածաշրջանային հարցեր է քննարկել Այսօր, 18:36 Մարսելի արքեպիսկոպոսն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին Այսօր, 18:25 ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին Այսօր, 18:15 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է մի քանի օր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածքներ հասցրած տղամարդու դին՝ կախված վիճակում Այսօր, 18:02 Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին վերահաստատում ենք արդարադատության համար պայքարը շարունակելու մեր կամքը․ Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբ Այսօր, 17:50 Սյունիքում տրամադրությունները լարված են Այսօր, 17:39 Ալիևը գոհ է․ «Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել» Այսօր, 17:26 «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշում սահմանային սյուն տեղադրելու մասին Այսօր, 17:19 «Անհնար է, Հայաստանը չի կարող ազատվել եռակողմ հայտարարության այդ դրույթից»․ Ալիևը կրկին «Զանգեզուրի միջանցքն» է պահանջում Այսօր, 17:13 Անհապաղ վերանայել մամուլի դեմ ուղղված կառավարության որոշումը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորություն տալ ազատորեն լուսաբանել Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները․ ՀԺՄ Այսօր, 17:04 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ Այսօր, 16:51 Ալիևը հայտարարել է դելիմիտացիայի ժամանակ Հայաստանին նոր տարածքային պահանջներ ներկայացնելու մտադրության մասին․ «Էքսկլավներն» է պահանջելու Այսօր, 16:42 Մեր բոլոր գործընկերները ողջունել են այս գործընթացը՝ բացառությամբ մեկ երկրի, «не знаю почему» և մեկ էլ դուք եք դեմ. Վարդանյանը՝ ընդդիմությանը Այսօր, 16:36 ԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Այսօր, 16:29 Իշխանական հնարավոր բոլոր լծակներով, սատելիտներով փորձ է արվում Սրբազանի վերաբերյալ տարածել վարկաբեկիչ, սուտ տեղեկատվություն. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Այսօր, 16:20 Կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում Այսօր, 16:18 Արկադի Դումիկյանը ներկայացրել է իր նոր՝ «Դուդուկ» տեսահոլովակը Այսօր, 16:16 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 113 դեպք Այսօր, 16:15 Ադրբեջանը մտադիր չէ միանալ ԵԱՏՄ-ին. Ալիև Այսօր, 16:13 Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը Այսօր, 16:10 Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև Այսօր, 16:07 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Այսօր, 15:59 Մենք տուն չենք տալիս թշնամուն. տավուշցի ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 15:56 Անվստահություն, եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ Հայտարարություն Այսօր, 15:53 Վախենալու է՝ վաղն ինչ ուղերձով է հանդես գալու ՀՀ ղեկավարը, որը կարող է անդառնալի ծանր հարված հասցնել ցեղասպանության ճանաչմանը Այսօր, 15:47 Իշխանության կողմից հարգանքի տուրք մատուցելու արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից Այսօր, 15:44 Սասուն Միքայելյան, Դուք և Ձեր կցորդները հավաքեք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 15:38 Էրդողանի հայտարարությունը փաստում է, որ այս իշխանության՝ Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելու գործընթացն իրականություն է. Թուրքագետ Այսօր, 15:29 Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Պատգամավոր Այսօր, 15:24 Կարճ ասած՝ Ոսկեպարը կմնա ձեր պատկերացրած անկլավ. Ոսկեպարի գյուղապետ Այսօր, 15:15 Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի հետագա առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ Այսօր, 15:12 Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ Այսօր, 15:03 Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Այսօր, 14:58 Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար Այսօր, 14:48 Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան Այսօր, 14:38 Քաղաքացիները «Հայփոստ»-ից կեղծ SMS են ստանում, որը ներկայացվում է որպես աշխատանքի «թույն» առաջարկ. Մարտիրոսյան Այսօր, 14:27 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան Այսօր, 14:05 Ռուբինյանը և Հունաստանի դեսպանը կարևորել են Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության հաստատումը Այսօր, 13:54 Այս փուլում ժողովուրդն անտարբեր է, ընդդիմությունն՝ անկարող, իշխանությունն էլ թրքամետ է. Շարմազանով Այսօր, 13:50 Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը Այսօր, 13:48 Նիկոլի կնիկը 1 միլիոնանոց հաց է ուտում, իսկ մենք սոված-ծարավ ընկել ենք քուչեքը. Գեղարքունիքցի Այսօր, 13:45 Մեր իրավունքների պաշտպանության հարցն այսօր առավել քան երբևէ վերանորոգելու անհրաժեշտութուն կա. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը Այսօր, 13:41 «Տղավարի հելեք կանգնեք. կուսակցական խաղեր չտալ». Գեղարքունիքում պայքարի են դուրս եկել (Տեսանյութ) Այսօր, 13:37 Կիրանցում դասադուլ է Այսօր, 13:35 «Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, ժամանակն է՝ Թուրքիայի հետ հարաբերություններում ստեղծեք նոր ճանապարհային քարտեզ»․ Էրդողանը՝ ՀՀ-ին Այսօր, 13:28 Շուրջ 6 տարի է անցել այն օրվանից, երբ փաստացի մերժեցին հայկական երկու հանրապետությունները. Դանիելյան Այսօր, 13:19 Սա քո համար է հող, իսկ մեզ համար սրբազան տարածք է ու հայրենիք․ Տավուշի բնակիչը՝ Փաշինյանին Այսօր, 13:15 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու Այսօր, 13:11 Չգիտենք, թե ինչ պայմաններում են ապրում գերեվարված անձինք. Կարմիր խաչից ստացված տեղեկություններն անբավարար են. Ստեփանյան Այսօր, 13:06 Փակել են Երևան-Սևան մայրուղին (Տեսանյութ) Այսօր, 13:01 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Այսօր, 12:58 Հրդեհ՝ Հրազդանի կիրճում. այրվել է երկու վագոն-տնակ Այսօր, 12:52 «Եթե մենք ունենք անելիք ու ասելիք՝ միայն հաղթանակի մասին է. մեզ սուտը պարտադրողը պետք է գնա, չի կարող մնալ». Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է Այսօր, 12:45 Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը բարձրացրել են ադրբեջանական դրոշը․ Բագրատ Սրբազան (ArmLur)․ Տեսանյութ Այսօր, 12:29 Այսօր մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Այսօր, 12:18 Պայքար է պետք ու վերջ. Նոյեմբերյանցի Այսօր, 12:13 Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը՝ սահմանազատման վերաբերյալ Այսօր, 12:09 Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում` ապրիլի 25-ին և 26-ին Այսօր, 12:05 Նոյեմբերյանում գերլարված է. հրելով հեռացնում են ԵԿՄ Տավուշի ղեկավարի մեքենան (Տեսանյութ) Այսօր, 12:00 ՀՀ-ի կողմից միակողմանի զիջում է․ Նոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացին Այսօր, 11:53 Հայաստանից ո՞ր ընկերությունների կաթնամթերքն է Ռոսսելխոզնադզորը թույլատրել մատակարարել ՌԴ Այսօր, 11:49 Ալեն Սիմոնյանն ու Գրեգ Ֆերգուսն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը Այսօր, 11:47 ՊՆ-ում քննարկվել են Հայաստանի ու Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր Այսօր, 11:45 Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի նվիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների Այսօր, 11:41 Անահիտ Մանասյանը ՔԿՀ-ում կհանդիպի Դավիթ Տոնոյանին Այսօր, 11:38 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը. ՀՀ կառավարություն Այսօր, 11:35 Մենք մտանք պատմության մեջ. Մխիթարյան Այսօր, 11:31 Ոստիկանության պարեկային ծառայողների վերապատրաստման անհրաժեշտություն կա. Արսեն Թորոսյան Այսօր, 11:27 Սլովենիան շնորհավորում է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ Այսօր, 11:18 Եկեղեցին է, որ թույլ չի տալիս վերջնականապես վերածվենք անասունի, այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Այսօր, 11:16 Թբիլիսին ողջունել է սահմանազատման հարցով Երևանի և Բաքվի համաձայնությունը Այսօր, 11:11 Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածությունը Այսօր, 11:08 ՄԻՊ-ը հանդիպել է լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ Այսօր, 11:06 Հենրիխ Մխիթարյանի բոլոր տիտղոսները Այսօր, 11:05 Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին, Օշական Ձախափնյակ գյուղերի ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի Այսօր, 11:03 Սա ստի ու կեղծիքի գործընթաց է. ո՞վ է այն մարդը, որն ուզում է խաբված լինել, չարքից պարտված լինել. Բագրատ Սրբազան Այսօր, 10:59 Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՆԳՆ Այսօր, 10:54 Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան Այսօր, 10:51 Երգիչ, դերասան Գևորգ Մկրտչյանն ամուսնացել է. ինչպես է անցել հարսանեկան արարողությունը (Տեսանյութ, Lուսանկարներ) Այսօր, 10:48 Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Այսօր, 10:46 Հայաստանին պարտադրելու են, որ բանակ չունենա. կարծում եմ՝ կապիտուլյացիայի փաստաթուղթը կստորագրվի այս ամառ. Արշակ Կարապետյան (Տեսանյութ) Այսօր, 10:43 «Փաշինյանն ասաց՝ հանուն խաղաղության է հանձնում». կիրանցի վարչական ղեկավարը հրաժարական չի տալիս (Հրապարակ) Այսօր, 10:39 Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այսօր, 10:37 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելել են․ «Զվարթնոց»-ում հացադուլ է հայտարարել Այսօր, 10:33 Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Այսօր, 10:31 Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն Այսօր, 10:29 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:27 «Չեմ վախենում քրեական գործերից կամ կալանավորվելուց». Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին հրավիրել են զինվորական քննաչական վարչություն Այսօր, 10:23 Փաշինյանը հասել է նրան, որ իր հանձնողական քաղաքականությունը աջակիցներ և ակտիվ սատարողներ ունի. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:19 «Հրապարակ». Տավուշի բնակիչները կենաց-մահու կռիվ են տալիս` Ադրբեջանին հող չհանձնելու համար, իսկ Նոյեմբերյանի համայնքապետը ԱՄՆ-ում է Այսօր, 10:12 «Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմում ոչ միայն հարցերի բովանդակությունը չեն կարդում, այլև խմբային խուսափում են գնահատական տալուց Այսօր, 10:10 «Փաստ». Առաջին դեպքը չէ, որ իշխանականներն ուղղակի անցնում են «ջրի հատակը, մինչև անցնի վտանգը»

Տվյալ բաժնի վերջին նյութերը