22/12/2016 15:33
Հրաչյա Հարությունյանի արտահանձնմանը խոչընդոտում են նրա դեմ ներկայացված քաղհայցերը. Արփինե Հովհաննիսյան
Ռուսաստանում 18 մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի մեղավոր Հրաչյա Հարությունյանի դեմ ներկայացված են մի քանի քաղաքացիական հայցեր, ինչը խոչընդոտում է կազմակերպել նրա արտահանձնումը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Պարբերաբար հիշեցումներ ենք ուղարկում ռուսական կողմին այդ հարցով: Որքանով ես եմ տեղյակ, քաղաքացիական հայցեր են ներկայացված, որոնք կոնվենցիոն հիմքերի տեսանկյունից, դիտարկվում են որպես նրան հանձնելու խոչընդոտ: Այս ամենը պարզվեց 2016 թվականի առաջին ամիսներին», - նշեց նախարարը:
Ա. Հովհաննիսյանը տեղեկացրեց նաև, որ այս պահի դրությամբ հարցը ՌԴ լիազոր մարմինների ոլորտում է։