23/12/2016 19:13
«Լուսավոր Հայաստան»-ը, «ՔՊ»-ն ու «Հանրապետություն»-ն ընտրություններին կմասնակցեն «ԵԼՔ դաշինք» անվանումով
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «ԵԼՔ դաշինք» անվանումով, այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» ու «Հանրապետություն» կուսակցությունները համատեղ քաղաքական գործունեության հուշագիր են ստորագրել:
Ըստ դրա` 2017 թ.-ին խորհրդարանական և ավագանու ընտրություններին նրանք կմասնակցեն միասնական դաշինքով: Կսկսեն նաև բանակցություններ միասնական կուսակցություն ստեղծելու շուրջ: