Մեզ միավորում է արվեստը նույն կերպ արժևորելը, իսկ հայերի կապը Շեքսպիրի հետ ապշեցուցիչ է. Հարցազրույց Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի հետ

29/12/2016 13:59

Մեզ միավորում է արվեստը նույն կերպ արժևորելը, իսկ հայերի կապը Շեքսպիրի հետ ապշեցուցիչ է. Հարցազրույց Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի հետ


Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի հետ Aysor.am-ի թղթակիցը զրուցել է մեր երկրում նրա գործունեության, հայկական ուտեստների, մշակույթի և երկկողմ համագործակցության մասին։

- Տիկին դեսպան, արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Հայաստանում եք՝ որպես Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան: Հարմարվել ե՞ք հայկական կենսակերպին: Ձեզ դուր գալի՞ս է Հայաստանը:

- Անգլերենում մենք ունենք փայլուն արտահայտություն՝ «զգալ ինչպես ձուկը՝ ջրում», որը նշանակում է զգալ քեզ ինչպես տանը, գտնել քեզ համար հարազատ վայրը: Ամուսինս ու ես Հայաստանում մեզ անմիջապես զգացել ենք ինչպես տանը: Մեր՝ այստեղ լինելու 15 ամիսները իրականում շատ արագ անցան: Մեզ իսկապես դուր է գալիս Երևանը, մշակույթը, համերգները, մեզ նաև դուր է գալիս սրճարանային մշակույթը ամռան ամիսներին: Այսպիսով՝ մենք երկուսս էլ աներևակայելի երջանիկ ենք այստեղ, մենք գտնում ենք՝ Երևանը հիասքանչ վայր է ապրելու համար: Նաև սկսել ենք ուսումնասիրել Երևանից հեռու գտնվող վայրերը, քանի որ Երևանն ընդամենը մայրաքաղաքն է, իսկ Հայաստանը շատ ավելին է: Այսպիսով, շատ երջանիկ ենք մեզ զգում այստեղ, քանի որ մեզ շատ դուր է գալիս լինել այստեղ:

- Հե՞շտ է այստեղ Ձեզ ապրելը:

- Այո, հեշտ է: Հանդիպածս հայերն իրապես կամեցող են, ջերմ ու հյուրընկալ: Նաև ինձ շատ է օգնում այն փաստը, որ նրանցից շատերը շատ լավ խոսում են անգլերեն:

- Հայաստանի կլիմայի մասին ի՞նչ կասեք: Հարմարվե՞լ եք եղանակային կտրուկ փոփոխություններին:

- Ոչ, չեմ հարմարվել: Իրականում, ես երկար տարիներ ապրել եմ ցուրտ երկրներում, բայց դեռ չեմ ընտելացել ցուրտ եղանակին: Ձմեռը շատ գեղեցիկ է, բայց ես, իրոք, սարսափում եմ սառույցի վրա սայթաքելուց: Ամռանն ինձ համար իսկապես շատ շոգ է այստեղ: Այսպիսով, իմ սիրած տարվա եղանակները միանշանակ գարունն ու աշունն են: Դրանք են ամենից շատ հիշեցնում եղանակը Բրիտանիայում:

- Որպես դիվանագետ աշխատել եք տարբեր երկրներում: Կարո՞ղ եք համեմատել հայաստանյան Ձեր փորձը այլ երկրների հետ:

- Ես աշխատել եմ Արտաքին գործերի նախարարությունում 25 տարի, որից 20 տարին՝ արտերկրում: Ես աշխատել եմ Ուկրաինայում երկու անգամ, ապա Չեխիայում, Լատվիայում, Ղրղզստանում, իսկ հիմա՝ Հայաստանում: Ուշագրավ է, որ այդ երկներից ոչ մեկը այժմյան կարգավիճակը չի ունեցել, երբ ես միացել եմ Արտաքին գործերի նախարարությանը: Նույնիսկ Չեխիան կոչվում էր Չեխոսլովակիա: Եվ վերջին 25 տարիների ընթացքում նրանք բոլորը կանգնած են եղել նույն մարտահրավերի առաջ՝ ընտելանալու կոմունիստական կարգերից անցմանը դեպի հետկոմունիստական համակարգ: Իհարկե նրանք ունեցել են նմանատիպ մարտահրավերներ, սակայն սխալ կլինի ենթադրել, որ նրանք այդ մարտահրավերներին նույն կերպ են մոտեցել, կատարել նույն ընտրությունը: Յուրաքանչյուր երկիր առանձնահատուկ էր: Ես, իրոք, ուրախ եմ եղել ապրել նրանցից յուրաքանչյուրում: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ակնհայտ է, որ Հայաստանն ունի շատ հարուստ պատմություն ու մշակույթ, ինչը հայերը մեծապես կարևորում են այսօր իրենց ապագայի տեսլականը կերտելիս: Սա դարձնում է Հայաստանն ուրույն՝ իր եզակի պատմությամբ:

- Հասցրե՞լ եք այստեղ գտնվելու ընթացքում հայերեն սովորել: Եթե այո, կհամեմատե՞ք հայերենը Ձեր մայրենի լեզվի հետ:

- Ցավոք, ոչ: Լոնդոնում հայերենի մի քանի դաս եմ անցել մի համբերատար հայ ուսուցչի մոտ, սակայն դրանք բավարար չէին: Հասցրել եմ սովորել հայերենի այբուբենը, բայց երբ եկա այստեղ, տեսա, որ կան զանազան տառատեսակներ, որոնք տարբերվում են դասագրքում եղած այբուբենից: Հիմա, երբ ես հարմարվել եմ աշխատանքիս, իսկապես ուզում եմ գտնել հայերենի մեկ այլ համբերատար և փայլուն ուսուցչի, քանի որ ցանկանում եմ ի վիճակի լինել հայերեն շփվելու համար: Ես կարիերայիս ընթացքում շատ լեզուներ եմ սովորել և ցանկանում եմ հաղթահարել նաև հայերենը: Կարծում եմ՝ հայերենը շատ տրամաբանական լեզու է: Եթե համեմատեմ այն անգլերենի հետ, պետք է ասեմ, որ ծածուկ ուրախանում եմ, որ անգլերենն իմ մայրենի լեզուն է, քանի որ, երբ խոսքը վերաբերում է լեզվի տրամաբանությանը, թվում է, թե անգլերենն ավելի շատ բացառություններ ունի, քան կանոններ։ Արտասանությունը, մասնավորապես, դժվար է, քանի որ չկա ոչ մի տրամաբանություն: Ես, իրոք, հիանում եմ, երբ հայ երիտասարդներն այնպես փայլուն խոսում են անգլերեն:

- Արդյո՞ք հեշտ է Ձեզ հայերեն սովորելը:

- Լավ, ես այն դեռ չեմ սովորել: Բայց սովորել եմ ռուսերեն, ուկրաիներեն, չեխերեն, որոշ չափով լատիշերեն և ֆրանսերեն: Հայերենը բոլորովին այլ է, սակայն այն ունի տրամաբանություն: Ըստ իս, այն նաև շատ գեղեցիկ լեզու է: Կարծում եմ, որ ես կկարողանամ այն սովորել:

- Հայերեն ի՞նչ բառ կամ արտահայտություն եք հիշում:

- Ինձ մոտ ամենից լավ հաջողվում է տաքսու վարորդին ուղղորդել դեպի տուն, քանի որ գիտեմ հայերեն ինչպես պետք է ասել, ուղիղ, ձախ, աջ և այստեղ բառերը: Ես շատ հպարտ եմ, որ գիտեմ այդ:  Հիշում եմ՝ մի անգամ ես իսկապես մոռացել էի՝ որն է աջը և ձախը, և դա ինձ համար փորձություն էր, բայց հիմա արդեն ամեն բան կարգին է (ժպտում է - Aysor.am):

- Կարծում եմ՝ հայ ընթերցողին կհետաքրքրի Ձեր կարծիքը հայկական ուտեստների վերաբերյալ: Ո՞ր ուտեստն եք նախընտրում:

- Որպես բուսակեր՝ մինչև այստեղ գալս, ես մի փոքր անհանգստանում էի, քանի որ միշտ չէ, որ շատ հեշտ էր եղել գտնելը բուսակերների համար ուտեստների լայն շրջանակ այն երկրներում, որտեղ ես աշխատել եմ: Իսկ ամուսինս շատ ավելի հաջողակ է այս առումով. նա ուտում է ամեն բան, և շատ է սիրում հայկական խորովածը: Բայց ես հաճելիորեն զարմացած էի, երբ գտա բուսակերների համար ճաշատեսակների մեծ զանազանություն. աղցաններ ամռանը, իսկ ձմռանը՝ ապուրներ: Ամուսինս ու ես սիրում ենք պատրաստել, և այցելում ենք շուկա՝ գնելով իրապես ֆանտաստիկ մրգեր և բանջարեղեն: Այնպես որ, ոչ մի բողոք, պարզապես հաճելի անակնկալ:

- Իսկ ի՞նչ կասեք հայկական ալկոհոլային խմիչքների մասին:

- Ես գիտեմ, որ դուք շատ եք հպարտանում ձեր կոնյակով: Ես երբեմն խմում եմ այն, բայց ես իսկապես տպավորված եմ հայկական գինիներով, մասնավորապես՝ կարմիր գինիներով: Ես նաև սիրում եմ որոշ փրփրուն գինիներ՝ շամպայններ: Վերջերս բախտ է վիճակվել այցելել հայաստանյան մի քանի խաղողի այգիներ: 

- Որպես բրիտանական մշակույթի կրող՝ գտե՞լ եք նմանություններ հայկական մշակույթի հետ:

- Բրիտանական մշակույթի հետ նմանության ակնհայտ օրինակ է Սյունիքի Քարահունջը, որը նման է մեր Սթոունհենջին: Հաճելի էր տեսնել Քարահունջը, որն ինձ մոտ կարոտախտ առաջացրեց Միացյալ թագավորության հանդեպ: Հաճելի էր նաև իմանալ, որ այն զարգացվել է որպես զբոսաշրջության վայր:

Մյուս վայրը, որն ինձ հիշեցնում է Միացյալ Թագավորությունը, Մատենադարանն է: Մենք նույնպես ունենք հին ձեռագրերի շատ հզոր մշակույթ: Ընդհանրապես, կարծում եմ, որ մեզ միավորում է արվեստը նույն կերպ արժևորելը, մասնավորապես դասական երաժշտությունը: Գտնում եմ, որ մշակույթը նախընտրող բրիտանացիները Հայաստանում կգտնեն իրենց համար շատ հետաքրքիր և արժեքավոր վայրեր:

Նաև զգացված եմ հայերի՝ Բայրոնի հետ կապվածությամբ։ Նորից անդրադառնալով հայերեն լեզվի ուսումնասիրմանը՝ գիտեմ, որ նա շատ լավ էր խոսում հայերեն, հետևաբար նա ոգեշնչում է ինձ սովորել այս լեզուն: Շատ ապշեցուցիչ է հայերի կապը Շեքսպիրի հետ: Այս տարի մենք նշում էինք Շեքսպիրի մահվան 400-ամյակը: Անչափ ուրախ էի հայտնաբերել, թե ինչքան մոտ է Շեքսպիրը հայերի սրտերին:

- Երկկողմ համագործակցության ի՞նչ ծրագրեր են առաջիկայում ակնկալվում տնտեսական և ռազմական ոլորտներում:

- Տնտեսական մասով՝ մենք աշխատում ենք բացահայտել այն ոլորտները, որոնք, կարծում ենք, մեծ ներուժ են պարունակում բրիտանահայկական փոխգործակցության համար: Մենք նախանշել ենք ինֆորմացիոն տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտները:

Բոլորովին վերջերս տնտեսական համագործակցության հարցերով մեր աշխատակիցը այցելել էր Լոնդոն, հանդիպումներ ունեցել մի շարք մարդկանց հետ և զրուցել գիտության և տեխնոլոգիաների մասին՝ որպես հնարավոր համագործակցության ոլորտներ: Նա ստացել է բավական դրական արձագանք իր բրիտանացի զրուցակիցների կողմից: Մասնավորապես ՏՏ մասով, մի քանի ամիս առաջ բրիտանացի մի քանի առաջատար ՏՏ լրագրողներ այցելել են ԴիջիԹեք Էքսպո և վերադառնալուն պես՝ ներկայացրել են հոդվածներ ՏՏ արդյունաբերության ոլորտում Հայաստանի հետ պոտենցիալ հնարավոր գործընկերության մասին: Հետևելով վերջիններիս այցելությանը՝ մի շարք ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներ գնալու են Մեծ Բրիտանիա՝ գործարար հանդիպումների և նախանշելու հնարավոր համագործակցության հնարավորությունները: Այսպիսով, սա հստակ օրինակ է այն մասին, թե ինչ ենք մենք անում՝ խթանելու համագործակցությունը ՏՏ ոլորտում:

Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, մենք աշխատում ենք մի նախագծի վրա, որի շնորհիվ բրիտանական մասնագիտական փորձը կներդրվի այս ոլորտում՝ Հայաստանում զարգացնելու կայուն զբոսաշրջությունը, ինչում մենք բավականին մեծ փորձ ունենք։ Մենք կարող ենք աջակցել հայաստանյան տուրօպերատորներին զարգացնել իրենց առաջարկները, քանի որ Հայաստանն ունի հսկայական ֆանտաստիկ ներուժ և հոյակապ վայր է ինչպես բրիտանացի, այնպես էլ այլ օտարազգի զբոսաշրջիկների համար:

Հիմնարար գիծն այն է, որ ցանկացած բրիտանացիների և այլ օտարազգի ներդրողների համար կարևոր է վստահ լինել, որ նրանք աշխատելու են բաց, թափանցիկ և արդար գործարար միջավայրում։ Հետևաբար, մենք աշխատում ենք կառավարության հետ՝ հասկանալու համար  այն ոլորտները, որտեղ մենք կարող ենք օգնել հակակոռուպցիոն ռազմավարության մեջ, քանի որ մենք ունենք կոռուպցիայի դեմ պայքարի բավական մեծ փորձ: Եվ մենք պատրաստվում ենք շարունակել աջակցել Հայաստանի թեկնածությանը՝ միանալու Արդյունահանող ճյուղերի թափանցիկություն նախաձեռնությանը (ԱՃԹՆ), քանի որ կարծում ենք, որ, հանքարդյունաբերությունը մեծ ներուժային ոլորտ է, և Հայաստանի քաղաքացիների համար կարևոր է վստահություն ունենալ հանքարդյունաբերության ոլորտում կատարված ցանկացած ներդրումների թափանցիկության հանդեպ: Ես կարծում եմ, որ եթե Հայաստանը միանա ԱՃԹՆ-ին, կաճի ինչպես հանրային վստահությունը հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ, այնպես էլ ներդրողների վստահությունը Հայաստանում:

Ռազմական առումով՝ մենք սպասում ենք Միացյալ Թագավորությունից պատվիրակություն, որը ժամանելու է հաջորդ տարվա սկզբին՝ անցկացնելու ամենամյա երկկողմ քննարկումներ, որպեսզի նախանշվի հաջորդ տարվա համագործակցության ծրագիրը: Նախորդ տարիներին Հայաստանը շատ բարձր մակարդակով էր ներկայացված սպաների դասընթացների ծրագրում: Մենք սպաներին վերապատրաստում ենք նաև Չեխիայի Հանրապետության մեր կենտրոնում՝ Վիշկովում: Բացի այդ՝ ֆինանսավորում ենք Պաշտպանության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության և Զինված ուժերի աշխատակիցների անգլերեն լեզվի ուսուցումը, որպեսզի հայերը կարողանան մասնակցել միջազգային խաղաղապահ գործողություններին և միջազգային ճգնաժամային փրկարարական աշխատանքերին: Մենք ունենք Տարածաշրջանային պաշտպանության խորհրդական, որն օգնում է իրականացնել պաշտպանության ռազմավարական ծրագիրը:

Վերջերս Մեծ Բրիտանիա էին ուղևորվել ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամները՝ ծանոթանալու, թե ինչպես է խորհրդարանը վերահսկում մեր կառավարության աշխատանքները: Քանի որ Հայաստանը պատրաստվում է անցնել կառավարման խորհրդարանական համակարգին, հաճելի է, որ շատ հայ խորհրդարանականներ կարծում են, որ կարող են սովորել և ոգեշնչվել բրիտանական փորձից:

Վերջերս ՀՀ պաշտպանության նախարարության հետ մի մեծ նախագիծ ենք մեկնարկել, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից: Դա եղել է ՀՀ ՊՆ նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով մարդու իրավունքների եվրոպական ստանդարտները կիրառել երկրի Զինված ուժերում: Բրիտանական կառավարության կոնֆլիկտների, կայունության և անվտանգության հիմնադրամի միջոցով մենք հանդիսանալու ենք այդ նախագծի հիմնական ֆինանսավորողը առաջիկա 2,5 տարվա ընթացքում: Մենք հասկանում ենք Զինված ուժերի կարևորությունը Հայաստանում և ուրախ ենք՝ ՊՆ-ի օրակարգի մաս է հանդիսանում մարդու իրավունքների պաշտպանության խթանումը:

Զրույցի ավարտին Նորին Գերազանցություն Թագուհու դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, օգտվելով առիթից, Ամանորի իր շնորհավորական ուղերձը հղեց հայ ժողովրդին. «Սա շատ լավ հնարավորություն է հայաստանյան մեր բարեկամներին և բոլոր հայերին շնորհավորելու Նոր Տարվա և Սուրբ Ծննդի առթիվ, մաղթելու առողջություն,երջանկություն, խաղաղություն և բարգավաճում գալիք տարում: Եվ ես հայերեն կասեմ՝ «Շնորհավոր գալիք Նոր Տարի և Սուրբ Ծնունդ» (ժպտում է – Aysor.am):

Հեղինակ՝ Անահիտ Լալայան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ Այսօր, 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին Այսօր, 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է Այսօր, 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով Այսօր, 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Այսօր, 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը Այսօր, 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) Այսօր, 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում Այսօր, 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան Այսօր, 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ Այսօր, 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել Այսօր, 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին Այսօր, 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում Այսօր, 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Այսօր, 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին Այսօր, 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում Այսօր, 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Այսօր, 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) Այսօր, 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր Այսօր, 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել Այսօր, 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ Այսօր, 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը Այսօր, 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) Այսօր, 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ Այսօր, 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի Այսօր, 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ Այսօր, 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 Այսօր, 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև Այսօր, 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ Այսօր, 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել Այսօր, 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև Այսօր, 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) Այսօր, 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է Այսօր, 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) Այսօր, 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Այսօր, 10:32 Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան Այսօր, 10:25 Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Այսօր, 10:17 ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը Այսօր, 10:08 Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները Այսօր, 10:04 Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի․ Oragir.News Այսօր, 09:54 Չորս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը․ Պատգամավոր. Լուսանկարներ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են Այսօր, 09:34 «Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար Այսօր, 09:32 «Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը նախկինների ժամանակ էր Այսօր, 09:27 «Հրապարակ». Ջահերով երթն այս տարի զիջում էր նախորդ տարիներին Այսօր, 09:25 «Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ Այսօր, 09:24 «Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը Այսօր, 09:22 «Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը Այսօր, 09:20 «Փաստ». Արևմո՞ւտքն էլ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տվել պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և հաղթել դատարանում Այսօր, 09:15 «Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին 24/04/2024 23:44 Նժդեհը ականավոր գործիչ է, կանխել է Սյունիքի մարզի անջատումն ու պաշտպանել հայ ժողովրդին Ցեղասպանությունից հետո. Եղիշե Կիրակոսյանի ամբողջական ելույթը Արդարադատության միջազգային դատարանում (Տեսանյութ) 24/04/2024 22:40 Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Իրավապաշտպան 24/04/2024 22:30 Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվի 24/04/2024 22:21 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Սուրեն Սարգսյանն ու Վարուժան Գեղամյանն են 24/04/2024 22:11 Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել 24/04/2024 21:56 2018-ին մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 24/04/2024 21:37 Տավուշում տեղի ունեցողից արցախցիների մոտ դեժավյու է․ Մետաքսե Հակոբյան 24/04/2024 21:21 Անահիտ Մանասյանն էլ հարցազրույց տվեց բրիտանական լրատվամիջոցներին 24/04/2024 21:03 «Քայլ արա, մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները կամա, թե ակամա՝ դարձան այս պետության գերեզմանափորը 24/04/2024 20:48 Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին «Բևեռի» ցուցարարներին 24/04/2024 20:31 ՀՀ Երկրորդ նախագահը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը (Տեսանյութ) 24/04/2024 20:18 Համերաշխություն ենք հայտնում հայկական ազգային-պետական շահերի պահպանման համար մեր հայրենակիցների պայքարին․ «Ջենեսիս Արմենիա» 24/04/2024 20:04 Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» 24/04/2024 19:50 Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է, ցեղասպանի իրավահաջորդների կողմից դրա ժխտումը` առնվազն հանցակցություն․ Վիգեն Սարգսյան 24/04/2024 19:39 «Նա մտքում նպատակ ունի՝ վարկաբեկել Ցեղասպանության հիշողությունը, ինչն էլ փորձում էր խորամանկ ձևով արտահայտել»․ Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի «ուղերձի» մասին 24/04/2024 19:24 «Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». ԲՀԿ անդամները Ծիծեռնակաբերդում էին՝ հարգելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը 24/04/2024 19:09 Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան 24/04/2024 18:55 Վիրահայերը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացրել 24/04/2024 18:40 Հրդեհ Կամո գյուղում 24/04/2024 18:30 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի 24/04/2024 18:19 Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում պատարագ է մատուցվել, կատարվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների փառաբանության կարգ 24/04/2024 18:04 Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը (Լուսանկարներ) 24/04/2024 17:52 «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան 24/04/2024 17:41 Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (Լուսանկարներ) 24/04/2024 17:29 Երբ մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ինչ ունենք անելու, որ պիտի անենք․ Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան 24/04/2024 17:21 Կյանքից հեռացել է 1995-2006 թթ. Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը 24/04/2024 17:12 Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին 24/04/2024 17:03 Էականը սյունը չէ, այլ որ մյուս կողում կան օկուպացված տարածքներ․ հիմա Ադրբեջանից պահանջո՞ւմ ենք, որ դուրս գա այդտեղից, թե՞ ոչ․ Մարուքյան 24/04/2024 16:51 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ 24/04/2024 16:49 Պաշտոնական Անկարան հերթական անգամ ժխտել է Ցեղասպանության իրողությունը՝ անդրադառնալով Թրամփի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը 24/04/2024 16:46 Դիարբեքիրի փաստաբանների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 24/04/2024 16:38 «Կան ոչ միասնական մոտեցումներ». Սերժ Սարգսյանի պատասխանը, թե ինչու ընդդիմությանը չի հաջողվում հեռացնել իշխանությանը 24/04/2024 16:30 Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանելու խաղաղության. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) 24/04/2024 16:29 Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան 24/04/2024 16:24 Երթ՝ ի զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին 24/04/2024 16:07 «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը 24/04/2024 16:00 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը