Ֆենթզի գրականությունն առաջարկում է ելքեր, որոնք իրական կյանքում հնարավոր չեն. «Հարի Փոթերի» թարգմանչուհին նոր տարում լավ գրքեր է ցանկանում ընթերցողներին

31/12/2016 12:10

Ֆենթզի գրականությունն առաջարկում է ելքեր, որոնք իրական կյանքում հնարավոր չեն. «Հարի Փոթերի» թարգմանչուհին նոր տարում լավ գրքեր է ցանկանում ընթերցողներին

2016 թ-ի վերջին «Զանգակ» հրատարակչությունը լույս ընծայեց Հարի Փոթերի ու նրա ընկերների մասին պատմող երկրորդ գրքի` Ջ.Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» վեպի հայերեն թարգմանությունը: Այն բնագրից թարգմանել է հեքիաթագետ, թարգմանիչ Ալվարդ Ջիվանյանը:

Aysor.am-ի թղթակիցը նրա հետ զրուցեց գրքի և առհասարակ ֆենթզի գրականության մասին:



- Ինչու՞ հենց «Հարի Փոթեր»:

- Գրքի ընտրությունը «Զանգակ» հրատարակչությանն էր, իսկ ինչու՞ ես թարգմանեցի, որովհետև նման գրականությունը տևական ժամանակ իմ հետաքրքրությունների շրջանակներում է: Հրատարակչության հետ երկար տարիներ համագործակցում եմ հենց ֆենթզի, հրաշապատում գրականության ժանրում: Հարի Փոթերի մասին պատմող առաջին գիրքը` «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը», հայերեն նույնպես ես եմ թարգմանել, բացի այդ նաև հեթիաթներ, Փիթր Փենի, Վինի Փուի մասին պատմող գրքերը: Հեքիաթի ժանրերի վերաբերյալ դասավանդում եմ նաև Երևանի պետական համալսարանում:



- Անձամբ Ձեզ ի՞նչն է գրավում այս գրականության մեջ:

- Նախ մասնագիտական առումով իմ թե' թեկնածուական, թե' դոկտորական ատենախոսություններն առնչվում են գրականության հրաշապատում ժանրին: Իսկ գրավում են այս ժանրի տված հնարավորությունները, որոնք այլ` իրապատում ժանրերում բացակայում են: Այս ժանրերն առաջարկում են ելքեր, որոնք սովորական կյանքում, թերևս, հնարավոր չեն:



- Այս գրականությունը հաճախ յուրահատուկ տերմինաբանություն է պարունակում, հայերեն թարգմանության դեպքում դրանք խրթին չե՞ն ստացվում:

- Կարծում եմ, հայերենը տալիս է այս գրականությունը լիովին փոխանցելու հնարավորությունը: Միակ խնդիրը, որ ունեցել եմ, հայերեն թարգմանվող այդ տերմիններին հնությունից ազատելն էր ու հին բառապաշարին նոր ու այսօրվա ընթերցողին համարժեք շունչ հաղորդելը:

- «Հարրի Փոթերը» սիրված է ամբողջ աշխարհում, սակայն յուրաքանչյուր թարգմանություն բնօրինակից առանձին գործ է: Ինչո՞վ է տարբերվում հայախոս «Հարրի Փոթերը»:

- Դժվար է ասել: Թեմատիկ առումով, իհարկե, չի տարբերվում: Գուցե, ինչ-որ հատկանիշներ ավելանում են լեզվի հետ կապված: Ես ինքս ծանոթ եմ ռուսերեն ու ֆրանսերեն թարգմանված տարբերակներին: Կարող եմ ասել, որ հայերենի դեպքում ավելի դժվար է թարգմանել նման գրականությունը: Ռուսերենի ու ֆրանսերենի դեպքում գործը թեթևանում է, քանի որ այս լեզուներն օտար լեզուներից ավելի հեշտ են փոխառություններ կատարում: Հայերենի դեպքում թարգմանելու համար հաճախ ստիպված ես լինում ինքդ նոր բառեր հորինել: Իսկ, թե ինչով է առանձնանում հայկական կամ հայախոս «Հարիի Փոթերը»` կդատի ընթերցողը:

- Նախատեսվու՞մ է «Հարի Փոթերի» նոր գրքերի թարգմանություն:

- Այո, կա նման ցանկություն: Աստված առաջ, եթե ամեն ինչ լավ լինի` կշարունակենք:



- Որպես ժանրի երկրպագու, առօրյա կյանքում հրաշքների, կախարդանքի հավատու՞մ եք:

- Այո, եթե համարժեք ընկալվի կախարդանքի գաղափարը: Շատ բաներ, որ հենց «Հարի Փոթերի» մեջ ընկալվում է որպես անհնարին, իրականում խոր մեկնության դեպքում այնքան էլ կախարդանք չէ, որքան մտքի աշխատանք, հետևողականություն: Այլ կերպ ասած` հաճախ յուրաքանչյուր կախարդանք մտքի լավ աշխատանքի հետևանք է:



- Շատ ընթերցողներ հրաշապատում ժանրին ծանոթանում են հենց Ձեր թարգամնությամբ, ի՞նչ կցանկանաք նրանց նոր տարում:

- Կմաղթեմ բազմաթիվ լավ գրքեր, հաճելի ընթերցանություն: Պատանիների հետ հանդիպումների ժամանակ էլ բազմիցս ասել եմ` եթե այս գրականությունից իմ ստացած հաճույքի գոնե մեկ տասներորդն ինձ հաջողվի փոխանցել թարգմանությունների միջոցով` ինձ բավարարված կզգամ:

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |

Լրահոս

Այսօր, 17:33 ՌԴ-ն ու Իրանը պայմանավորվել են միջուկային վառելիքի համատեղ արտադրության հարցում Այսօր, 17:27 Հռոմում հրաձգության հետևանքով վիրավորներ կան Այսօր, 17:25 Սեյրան Օհանյանն անպատասխան թողեց հարցը, թե չի՞ պատրաստվում արդյոք ներողություն խնդրել Նիկոլ Փաշինյանից Այսօր, 17:16 Ժնևում առաջարկվել է Սիրիայի սահմանադրության ու ընտրությունների հարցերով աշխատանքային խմբեր ստեղծել Այսօր, 17:08 Աֆղանստանում դպրոցի վրա հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել Այսօր, 17:02 Բանակն ու ԶՈՒ ղեկավարությունն իրենց առջև դրված խնդիրները պատշաճ կերպով իրականացնում են. Սեյրան Օհանյան Այսօր, 16:54 Փենսի օգնականը շփոթել է Իսրայելի և Նիկարագուայի դրոշները Այսօր, 16:54 ՀՀ ԱԳՆ. Բաքուն հերթական հարվածն է հասցրել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը Այսօր, 16:49 Մենթոր և համագործակցող դպրոցները քննարկել են տեսադասերի արդյունավետությունը Այսօր, 16:48 ՌԴ-ի հետ միացյալ զորախմբի կազմում ավելի գլոբալ անվտանգային խնդիրներ կարող ենք իրականացնել. Սեյրան Օհանյան Այսօր, 16:37 ՊՆ-ն տարածել է ադրբեջանական ագրեսիայի մասին վկայող տեսանյութը, որում երևում են հակառակորդի կորուստները (Տեսանյութ) Այսօր, 16:30 Վերջնական խոսքը պետք է լինի Ստեփանակերտինը. Սեյրան Օհանյան Այսօր, 16:16 Օլանդ. Թրամփը չպետք է հարաբերությունները փչացնի Ֆրանսիայի հետ Այսօր, 16:13 Ադրբեջանական կողմը տվել է առնվազն հինգ զոհ. մենք կարող ենք հակահարված տալ. Վիտալի Բալասանյան Այսօր, 16:10 Viber-ը գնումների հարթակ կդառնա Այսօր, 15:56 Սեյրան Օհանյանը՝ իր և իշխանությունների հարաբերությունների մասին Այսօր, 15:51 ԿԸՀ-ն հրապարակել է խորհրդարանական ընտրություններին գրանցված կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակները Այսօր, 15:48 Գործող համակարգով Հայաստանի զարգացման հնարավորությունները սպառվել են. Սեյրան Օհանյան Այսօր, 15:41 Մարդիկ այսօր շատ են կարդում, բայց կարդում են ավելի շատ լուրեր. համացանցը բոլոր սահմանները ջնջել է. Գրական զրույց՝ Արտակ Դավթյանի հետ Այսօր, 15:37 Ֆիլմ մարդկանց ճակատագրերի ու ապրելու իրավունքի մասին. Տեղի է ունեցել Ստեփանակերտի շրջափակման մասին պատմող «Պաշարվածները» ֆիլմի պրեմիերան Այսօր, 15:32 Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը պահպանում և զարգացնում է մեր մշակութային գանձերը Այսօր, 15:30 Արցախում կրած կորուստները Ադրբեջանը Բաղանիսում կովերից է հանում. Արծրուն Հովհաննիսյան Այսօր, 15:26 Վարդան Օսկանյան. Որպես անհատ՝ բազմաթիվ թերություններ ունեմ, բայց պաշտոնն ու փողն արժեք չեն Այսօր, 15:07 ՊԵԿ մոտ 260 աշխատակից մասնագիտական անհամապատասխանության հետևանքով ազատվել է աշխատանքից Այսօր, 14:58 Հարմարվել են իրար հետ, անցել գնացել ա. ՀՀԿ-ականները` Մասիսում տեղի ունեցած միջադեպի մասին Այսօր, 14:53 Թիվ 17 գիշերօթիկ հատուկ դպրոցից կատարված գողությունը բացահայտվել է Այսօր, 14:45 ՕՐՕ ստորագրած համաձայնագիրը բաց է ՀՀ և ԼՂՀ ապագայով մտահոգ քաղաքացիների համար. Արմեն Մարտիրոսյան Այսօր, 14:38 Հոմսի հարձակումների պատասխանատվությունը ստանձնել են «ան-Նուսրայի» ահաբեկիչները Այսօր, 14:33 Երեք փորձառու պետական գործիչները Հայաստանը դուրս կբերեն ծանր ճգնաժամային վիճակից. Արմեն Մարտիրոսյան Այսօր, 14:26 ՀՀ կառավարությունը պատասխանել է Վահան Շիրխանյանի վերաբերյալ ՄԻԵԴ-ի հարցերին Այսօր, 14:22 Թրամփը խոստացել է երկրի երեսից ջնջել ԻՊ-ին Այսօր, 14:14 Սիրիացի օպերատորին թույլ չեն տվել մասնակցել «Օսկարին» Այսօր, 13:57 Որ իմանաք՝ ով են, ինձ էլ կասեք. Ստեփան Մարգարյանը՝ «Համախմբումը» լքողների մասին Այսօր, 13:53 «Ի՞նչ կա, ապե». Մխիթարյանը Պոգբային հայերեն խոսել է սովորեցրել (տեսանյութ) Այսօր, 13:40 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները Ադրբեջանի հարձակման փորձի մասին տեղյակ են պահվել. Տիգրան Բալայան Այսօր, 13:34 Այդ տղային տեսել եմ 6 ամիս առաջ, ընկերներ ենք մենք, ըտենց բան չի կարող լինել. Խաչիկ Մանուկյանը՝ իր և Բազմասեր Առաքելյանի հարաբերությունների վատացման մասին Այսօր, 13:31 Աղբյուր. Հոմսում ահաբեկչությունները խլել են 35 մարդու կյանք Այսօր, 13:19 Արծրուն Հովհաննիսյան. Սահմանին համեմատաբար հանգիստ է, կրակոցներ գրեթե չկան Այսօր, 13:15 Արկանզասում Գերագույն դատարանը թույլ է տվել մահապատիժների իրականացումը Այսօր, 13:10 Երևանում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Այսօր, 13:06 Նախագահ Թրամփի թիմի արշավը մամուլի ազատության դեմ. որոշ ԶԼՄ-ների աշխատանքը Սպիտակ տան մամլո խոսնակի հետ արգելվել է Այսօր, 13:05 Վթարներից խուսափելու համար Երևանում ու մարզերում հոսանքազրկումներ կլինեն Այսօր, 13:01 Ռունին կարող է խաղադաշտ դուրս գալ Մխիթարյանի փոխարեն Այսօր, 12:57 ԿԸՀ-ն գրանցեց ԱԺ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ցուցակները Այսօր, 12:56 Իռլանդիայում փոթորիկը տապալել է Գահերի խաղի 200-ամյա ծառը Այսօր, 12:51 Սպիտակ տանն անցկացվող ասուլիսի ժամանակ ներս չեն թողել մի շարք լրագրողների Այսօր, 12:45 Պելեի որդին հանձնվել է Բրազիլիայի իշխանություններին. նրան բանտ կուղարկեն Այսօր, 12:41 Բեռլինն ԱՄՆ-ին ու ՌԴ-ին ուղիղ բանակցությունների կոչ է արել Այսօր, 12:37 Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել Այսօր, 12:30 Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը տեղի է ունենալու մարտին Այսօր, 12:23 Տարոն Մարգարյանը Եռաբլուրում մասնակցել է Զորավար Անդրանիկի հիշատակին նվիրված միջոցառմանը Այսօր, 12:15 Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին հոբելյանի առթիվ Այսօր, 12:09 ԱՄՆ միգրացիոն ծառայության աշխատակիցները բերման են ենթարկել Մուհամեդ Ալիի որդուն Այսօր, 12:05 Դանակով հարվածել է դեղատան աշխատակցի կրծքավանդակին և դիմել փախուստի. Ոստիկանությունն ակնկալում է ճանաչողների աջակցությունը (Տեսանյութ) Այսօր, 12:00 Շփման գծում իրավիճակի լարման հետևանքների պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ղեկավարությունը. Արծրուն Հովհաննիսյան Այսօր, 11:57 Ֆրանսիայի դատախազությունը հետաքննություն է սկսել Ֆիոնի կնոջ դեմ Այսօր, 11:53 Բրիտանացի սքվոթերները Լոնդոնում հայտնաբերել են «Գորբաչով հիմնադրամի» փաստաթղթերը Այսօր, 11:48 Գալուստ Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստուհի Ռաիսա Մկրտչյանին Այսօր, 11:42 ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունն անարդյունավետ է համարել 7 երկրների քաղաքացիների մուտքի արգելքը Այսօր, 11:36 Պետքարտուղարությունը ԿԺԴՀ-ից դիվանագետին վիզա չի տվել Այսօր, 11:29 Ի՞նչպես կարող է պաշտպանվող կողմը զոհեր թողնել չեզոք գոտում. Արցախի ՊՆ-ն պատասխանը թողնում է ադրբեջանական քարոզիչներին Այսօր, 11:22 Չինաստանում հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով 3 մարդ մահացել է Այսօր, 11:16 Արտարժույթի գինը դարձյալ բարձրացել է Այսօր, 11:08 Օլիվեր Կանը հրաժարվել է «Բավարիայի» մարզական տնօրենի պաշտոնից Այսօր, 11:00 Հայաստանի ազգային հավաքականը հունիսին ընկերական հանդիպում կանցկացնի Այսօր, 10:49 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Այսօր, 10:36 Արմավիրում մեքենա է հրդեհվել. բժիշկները տուժածի վիճակը գնահատել են ծանր Այսօր, 10:27 Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին մառախուղ է. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը Այսօր, 10:15 ՊԲ-ն կանխել է ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել. Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում Այսօր, 10:10 Բոլոր հոռետեսների այն ասածին, որ Հայաստանն ապագա չունի, պատասխանն այսօրվա մեր երիտասարդությունն է. Սերժ Սարգսյան Այսօր, 10:07 Ապրիլյան պատերազմի մասնակից Նարեկ Մալխասյանը, Հարություն Բադալյանն ու 45 զինծառայող արժանացել են «Հայկյան» հատուկ մրցանակի Այսօր, 10:01 Սեյրան Օհանյանին իշխանական հարձակումներից հետո պաշտպանության տակ է առել անձամբ Սամվել Բաբայանը. «Ժամանակ» Այսօր, 09:58 Այսօր ՀՀԿ-ում կարևոր օր է. Ռեյտինգայինները ցուցումներ են ստանալու. «Հրապարակ» Այսօր, 09:54 Դավիթ Բաբայան. Ադրբեջանն ահաբեկչական պետություն է և չի բացառվում, որ մի օր էլ նույն այդ զենքն օգտագործի ՌԴ դեմ. «Ժողովուրդ» Այսօր, 09:50 «Պետք չէ ամենուր թշնամիներ փնտրել». «Առավոտ» Այսօր, 09:45 Բազմասեր Առաքելյանի և «Ծառուկյան» դաշինքի թեկնածուի միջև ծեծկռտուք է եղել. «Ժամանակ» Այսօր, 09:41 Խոսնակ. Սեյրան Օհանյանը բազմաթիվ անգամներ եկել է Ծառուկյանի մոտ հանդիպման. «Հրապարակ» Այսօր, 09:37 Մարտուն Գրիգորյանի և Արման Սահակյանի հարաբերությունները լարվել են. ՀԺ Այսօր, 09:32 ՀՀ բոլոր առևտրային բանկերի բանկոմատները երեկ չեն սպասարկել. «Ժողովուրդ» Այսօր, 09:26 Ծառուկյանի փեսան աշխատում է ՀՀԿ-ի օգտին. «Ժամանակ» Այսօր, 09:23 Թեկնածուների թվով ամենամեծ նախընտրական ցուցակը «Հայկական վերածնունդն» է ներկայացրել. «Հրապարակ» 24/02/2017 21:29 Չեմպիոնների լիգա․ Ռահիմ Սթերլինգը` շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ 24/02/2017 21:10 Ավստրիայում դատում են փախստականի Սիրիայում 20 մարդու սպանության համար 24/02/2017 21:00 Ռոնալդինյո. «Բարսելոնը» կօգնի չինական ֆուտբոլի զարգացմանը 24/02/2017 20:49 Իսրայելը հրաժարվել է վիզա տրամադրել HRW-ի աշխատակցին 24/02/2017 20:40 Վրաստանի նախագահը պատմել է Լուկաշենկոյի նվիրած է կարտոֆիլի բերքի մասին 24/02/2017 20:31 Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ խաղին 24/02/2017 20:24 Նիկոլ Փաշինյանը Սեյրան Օհանյանից ու Սամվել Բաբայանից ներողություն է ակնկալում 24/02/2017 20:12 Ես միշտ անդրադառնում եմ այն թեմաներին, որոնք ինձ նյարդայնացնում են. «Բանակումի» սցենարիստը եթեր է վերադառնում նոր՝ «OUTDANCE» սիթքոմով 24/02/2017 20:03 Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի շարունակական ջանքերը՝ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման գործում. Էդվարդ Նալբանդյան 24/02/2017 19:50 ՀՀ կառավարության և «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր (Տեսանյութ) 24/02/2017 19:42 Տրանսպորտի նախարարությունում քննարկվել են բեռնափոխադրումների հետ կապված մի շարք հարցեր 24/02/2017 19:31 Եմենում որոտացած պայթյունը խլել է 8 մարդու կյանք 24/02/2017 19:23 Մանկավարժական կրթության ոլորտում առկա են մի շարք հիմնախնդիրներ. ԿԳ նախարար 24/02/2017 19:10 Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ կպայքարեն վարակիչ հիվանդությունների դեմ 24/02/2017 19:00 Իրաքի կառավարական ուժերը հարձակում են սկսել Մոսուլի արևմտյան շրջաններից մեկի ուղղությամբ 24/02/2017 18:52 Ավազակային հարձակում՝ Արմավիր մարզի Ամբերդ գյուղում. Հարուցվել է քրեական գործ 24/02/2017 18:43 Մարգարեթ Թետչերի բնակարանը վաճառքի է հանվել 24/02/2017 18:36 Հակառակորդը թիրախավորել է ոչ միայն մարտական հենակետերը, այլև՝ Թալիշը. Արցախի ՊՆ 24/02/2017 18:34 Ցինիզմի հասնող Ադրբեջանի գործելաոճը պետք է ստանա համապատասխան արձագանք. Հայ պատգամավորները դիմել են ԵԽ ղեկավարությանը




Տվյալ բաժնի վերջին նյութերը