Միակ լուծումը մնում է կառավարության կողմից ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը. «Ելք»-ի առաջարկը կառավարությանը

11/01/2017 14:20

Միակ լուծումը մնում է կառավարության կողմից ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը. «Ելք»-ի առաջարկը կառավարությանը

Արդեն տեղեկացրել ենք, որ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների ղեկավարության կողմից ստորագրվել է Վանաձոր քաղաքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ կառավարությանն ուղղված առաջարկը:

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ «Սահմանադրություն») 9-րդ հոդվածի ուժով՝ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը: Սահմանադրության 179-րդ հոդվածի 1-ին մասով՝ տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է՝ համայնքի բնակիչների շահերից ելնելով, Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 07-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ «Օրենք») [1] 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները, եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում (միևնույն կարգավորումն է նախատեսվում նաև նախկին խմբագրությամբ օրենքի 21.1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով):

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն, ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ (նախկին խմբագրությամբ՝ 21.1-ին հոդվածի 3-րդ մաս):

Ըստ Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի՝ ավագանու հերթական նստաշրջանները գումարվում են փետրվարի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև հունիսի վերջին չորեքշաբթին և սեպտեմբերի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև դեկտեմբերի վերջին չորեքշաբթին: Նստաշրջանի ընթացքում յուրաքանչյուր ամիս հրավիրվում է ավագանու առնվազն մեկ նիստ: Տվյալ պարագայում Վանաձոր քաղաքում 2016 թվականի հոկտեմբերի 10-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրությունից ի վեր որևէ անգամ ավագանու ինչպես հերթական, այնպես էլ արտահերթ նիստ չի գումարվել, քանի որ համայնքի ղեկավարը վայելում է 33 ավագանու անդամներից միայն 15-ի վստահությունը՝ «Հանրապետական» (13) և «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» (2) խմբակցություններից: Այսինքն, համայնքի ղեկավարը չունի քաղաքական մեծամասնություն, ինչն անհրաժեշտ նախապայման է Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում տեղական ինքնակառավարման գործող օրենքով սահմանված առանձնահատկություններից ելնելով։ Այսպիսով, քաղաքական մեծամասնություն չունեցող քաղաքապետն անհամատեղելի է ավագանու մեծամասնության հետ և ըստ այդմ փաստացի անգործունակ, ինչի հետևանքով պարբերաբար՝ առնվազն ամիսը 1 անգամ խախտվում է Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև համայնքի տեղական ինքնակառավարման իրավունքը՝ իր հետ բերելով միայն բացասական հետևանքներ:

Փաստն այն է, որ ստեղծված իրավիճակն առաջացել է ոչ թե որևէ ժամանակավոր խնդրի պատճառով, որի չլուծված լինելը խոչընդոտել է նիստերի գումարմանը, այլ պայմանավորված է քաղաքական հայացքներով և սկզբունքներով, որոնք չեն կարող վերանայվել նաև առաջիկա 3 ամիսների ընթացքում։

Կառավարման ստեղծված ճգնաժամային իրավիճակը հանգուցալուծելու երկու տարբերակ կա՝ առաջին ելքը համայնքի ղեկավարի հրաժարականն է, սակայն վերջինս հայտարարում է, որ հրաժարական չի տալու։ Միակ լուծումը մնում է կառավարության կողմից ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը: 

Հաշվի առնելով վերոշարադրյալը և հիմք ընդունելով Սահմանադրության 2-րդ և 9-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առաջարկում ենք իրականացնել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով իրեն վերապահված լիազորությունները, մասնավորապես՝ վաղաժամկետ դադարեցնել Վանաձոր քաղաքի գործող ավագանու լիազորությունները և միաժամանակ նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ», - ասված է կուսակցությունների՝ ՀՀ վարչապետին ուղղված առաջարկում:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |

Լրահոս

Այսօր, 18:27 «Գանձասար-Կապանը» գլխավորեց մրցաշարային աղյուսակը Այսօր, 18:23 Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է իրավապահ համակարգի աշխատակիցների խնդրի լուծմանն ուղղված օրենսդրական փոփոխությունը Այսօր, 18:20 Հանրային հեռուստաընկերության արխիվը կթվայնացվի Այսօր, 18:16 ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքը պայքարելու են առաջին և երկրորդ տեղերի համար. Ահարոն Ադիբեկյան Այսօր, 18:04 Կոմունիստական կուսակցությունը բացառում է Գյումրիից 102-րդ ռազմաբազայի դուրս հանումը Այսօր, 18:02 Հայաստանում սելավավտանգ տարածքների ուսումնասիրության համար անօդաչու թռչող սարքեր կկիրառվեն Այսօր, 17:54 Նալբանդյանն ու ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահը զրուցել են խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների շուրջ Այսօր, 17:54 ՀԱԿ-ը կոչ է անում գրանցվել և վերահսկել ընտրությունները Այսօր, 17:50 Զբաղվածության պետական ծրագրերի արդյունավետությունը կբարձրանա Այսօր, 17:48 Եթե ուզում եք վերացնել ընտրակաշառքը, վախի մթնոլորտը, ընտրեք դաշնակցությանը. Սյունիքում և Վայոց Ձորում ՀՅԴ թեկնածու Այսօր, 17:42 Կստեղծվի գյուղատնտեսական տեխնիկայի կայան Այսօր, 17:33 ԱԺ-ում հայտնվելու դեպքում Կոմկուսը խոստանում է 17 մլրդ դոլարի ներդրում բերել Հայաստան Այսօր, 17:21 Կստեղծվեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համար գործառնական անկախության ավելի լայն հնարավորություններ Այսօր, 17:09 Առաջին անգամ առաջարկվում է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոն զբաղեցնող անձի համար ևս սահմանել երդման արարողություն Ազգային ժողովում Այսօր, 17:06 ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը խախտել է Ընտրական օրենսգրքի պահանջները. ԿԸՀ Այսօր, 17:05 Ապրիլի 1-ին բանկային համակարգը բացառապես կսպասարկի նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող գործառնությունները. ԿԲ Այսօր, 16:56 ԿԸՀ-ի դիմաց «Ելք» դաշինքը պատրաստվում է հանրահավաք անել Այսօր, 16:53 Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչն ընտրվեց փաստաթղթերի կազմման հատուկ հանձնաժողովի նախագահ Այսօր, 16:41 Այս տարի գարնանացանի աշխատանքների կատարման համար 587 միլիոն դրամի չափով 1710 տոննա սերմ է ներմուծվել. Գյուղնախարար Այսօր, 16:32 Աջակցություն է տրամադրվել ներդրող ընկերությանը Այսօր, 16:30 Ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից բոլոր տեսակի մեքենաների, սարքավորումների և հումքային ապրանքների ներմուծումն ազատվում է ԱԱՀ-ից Այսօր, 16:16 Եթե ՀՀԿ-ն իր արսենալում չունենա ընտրակեղծարարության նոր էլեմենտներ, ապա «Ծառուկյան» դաշինքը կստանա բացարձակ մեծամասնություն. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 16:09 Ջերմաստիճանը վաղվանից 5-7 աստիճանով կնվազի. Երևանում և շրջաններում սպասվում են տեղումներ Այսօր, 16:04 Կստեղծվի աշխատանքի էլեկտրոնային բորսա Այսօր, 16:00 «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի երկու պաշտոնատար անձի առաջադրվել պաշտոնեական անփութության համար Այսօր, 15:57 Տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը Այսօր, 15:45 Շտապօգնության նոր մեքենաներն արդեն մարզերում են Այսօր, 15:39 Ո՛չ ՀՀԿ, ո՛չ էլ ԲՀԿ անդամ եմ. Ընտրություններին գնում եմ ՀՀԿ ցուցակով, որ լուծեմ մեր համայնքի խնդիրները. Ռուստամ Մախմուդյան Այսօր, 15:37 Փաստաբանը Վահան Շիրխանյանի հետ կապված կես ճշմարտությունն է ասել. ՔԿՎ Այսօր, 15:25 Այսօր պաշտպանական քաղաքականություն իրականացնողնեը հետամուտ են անբարեխղճություն գործած պաշտոնյաներին. Ռուստամ Մախմուդյան Այսօր, 15:16 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 2016թ. շահույթը կազմել է 23,3 միլիարդ դրամ Այսօր, 15:12 Ռուսաստանը մտադիր է ավելացնել Արկտիկայում նավթի արդյունահանումը Այսօր, 15:10 Մոլդովայի խորհրդարանը չի վավերացնի ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը Այսօր, 15:05 Նիկոլ Փաշինյանը ճիշտ կանի լռի, որպեսզի կրկնակի ի ցույց չդնի իր ծիծաղելի վիճակը. Գագիկ Մելիքյան Այսօր, 14:58 Սաակաշվիլին անհարմար դրության մեջ է հայտնվել Մալթայում Այսօր, 14:53 3-րդ անգամ հարկային արտոնություն՝ «Նանման»-ին. Կարվի 20 միլիոն դրամի ներդրում, կստեղծվի 15 աշխատատեղ Այսօր, 14:48 ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայի վարչապետի հետ քննարկել է ԻՊ-ի դեմ պայքարը Այսօր, 14:42 Կարապետյանը մնաց մենեջեր, Ծառուկյանը՝ փրկիչ. Քաղտեխնոլոգը ամփոփել է նախընտրական քարոզարշավը Այսօր, 14:33 Թրամփի միգրացիոն արգելքն անորոշ ժամկետով արգելափակվել է Այսօր, 14:26 Ասե՞մ, բայց կարող է տակից դուրս չգաք. Վարչապետը՝ պետգույքի կառավարման պետի տեղակալին Այսօր, 14:21 Հայաստանը Լապշինի հարցով դիմել է Բելառուսին. ՀՀ ԱԳՆ Այսօր, 14:17 Գևորգ Ղազարյանը 6 ամիս չի խաղա. նա վիրահատության է ենթարկվել Այսօր, 14:14 Սյունիքում կստեղծվի ազատ տնտեսական գոտի. Կառավարությունը հաստատեց Այսօր, 14:11 Շատ կերազեի, որ Ծառուկյանի հայտարարությունն իրականություն դառնար. Վարդան Արամյան Այսօր, 14:05 1200 ընտանիք օդից կախված է. Վիգեն Սարգսյան Այսօր, 14:03 Սինգապուրի օդանավակայանում Scoot ինքնաթիռը թևով դիպել Emirates-ի օդանավին Այսօր, 13:55 ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ. Ռուսաստանը և Իրանը հանցագործություններ են կատարել Սիրիայում Այսօր, 13:47 Ծառայությունից խուսափածները կազատվեն քրեական հետապնդումից Այսօր, 13:39 «Դոմոդեդովո» օդանավակայանում հրշեջ մեքենան 9 մարդու վրաերթի է ենթարկել Այսօր, 13:35 Հնդկաստանում ուղևորատար գնացքի վթարի հետևանքով 18 մարդ է տուժել Այսօր, 13:32 Մինչև չլինեն ծրագրերը և աղբյուրները, ես չեմ հավատա. Սուրեն Կարայանը՝ 15 միլիարդ ներդրման մասին Այսօր, 13:29 Դա հերյուրանք է և պատմության խեղաթյուրում. Քոչարյանի գրասենյակի ղեկավարը արձագանքել է Տեր-Պետրոսյանին Այսօր, 13:26 Նիկոլ Փաշինյան. Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած բանաձևով Ղարաբաղը երբեք ինքնորոշված չի լինելու Այսօր, 13:22 Աշխատում ենք սահմանամերձ շրջանների բնակիչներին զինելու ուղղությամբ. Պաշտպանության նախարար Այսօր, 13:19 Մոուրինյու. Մրցաշրջանի ընթացքում հավաքականների ընկերական խաղերին դեմ եմ Այսօր, 13:10 Brexit-ի կողմնակիցները և ընդդիմադիրները դուրս են եկել բրիտանական քաղաքների փողոցներ Այսօր, 13:00 Ֆիյոնը կողմ է երկրում իսլամը խիստ վերահսկելուն Այսօր, 12:51 Խորհրդարանում «Ծառուկյան» դաշինքի և Հանրապետականի սերտ համագործակցությունը կտեսնենք. Նիկոլ Փաշինյան Այսօր, 12:44 Անընդունելի է, որ անվտանգության խնդիրները չդարձան քննարկման առարկա քարոզարշավի ընթացքում. Վիգեն Սարգսյան Այսօր, 12:39 Նավթի համաշխարհային գներն աճում են Այսօր, 12:31 ԱՄՆ-ում խոշոր վթարի հետևանքով 12 մարդ է մահացել Այսօր, 12:20 Վիգեն Սարգսյանը հույս ունի, որ խորհրդարանական ընտրություններից հետո կշարունակի զբաղեցնել պաշտպանության նախարարի պաշտոնը Այսօր, 12:15 Ճանապարհներին առկա են անվտանգությանը խոչընդտող կառույցներ և անօրինական ճանապարհային նշաններ. Վարչապետը հանձնարարեց վերացնել բոլոր խնդիրները Այսօր, 12:07 Հաշվարկել բոլոր հնարավոր տարբերակները, դրանցից ընտրել լավագույնը. Վարչապետի հանձնարարականը՝ չգազաֆիկացված տարածքների մասին Այսօր, 11:58 Ընտրակական իրավունքի խախտումների մասին ՄԻՊ աշխատակազմը բողոքներ է ստացել Այսօր, 11:50 Բազմազավակ ու երիտասարդ ընտանիքներն աջակցություն կստանան. Վարչապետը կոնկրետ հանձնարարական տվեց Այսօր, 11:44 Սպառազինությունների հավասարակշռությունը տարածաշրջանում խախտված է, բայց կա ուժերի հավասարակշռություն. Վիգեն Սարգսյան Այսօր, 11:41 Ինչո՞ւ որևէ մեկը պիտի միլիարդավոր ներդրումներ կատարի ՀՀ-ում, եթե մենք ինքներս ներքին ներդրումներ չենք անում. Տնտեսագետ Այսօր, 11:39 Նախընտրական առաջարկներն ու խոստումները մեծամասամբ կոսմետիկ բնույթ են կրում. Թաթուլ Մանասերյան Այսօր, 11:30 Կիրառել որոշակի կանխարգելիչ միջոցառումներ, որպեսզի էս վիճակին չգանք, չհասնենք. Վարչապետին բազմաթիվ բողոքներ են ներկայացրել Այսօր, 11:22 Պատերազմը Ղարաբաղում կստեղծի քաոս, բայց չի լուծի խնդիրները. Վիգեն Սարգսյան Այսօր, 11:11 Ռուսական 102-րդ ռազմաբազայի մասնակցությունը սիրիական գործողություններին չի քննարկվում. Վիգեն Սարգսյան Այսօր, 11:08 ՀՀԿ-ի մրցակիցներն առաջարկում են փոխել տնտեսության մաշված մեքենայի անիվները, մենք առաջարկում ենք նոր մեքենա. Վիգեն Սարգսյան Այսօր, 11:01 Մեսսի. Չեմ վիրավորել մրցավարին, դա օդում եմ ասել Այսօր, 10:50 Վահան Շիրխանյանի հարցով ՄԻՊ-ը դիմել է արդարադատության նախարարին Այսօր, 10:44 Իվանկա Թրամփը Սպիտակ տանը կաշխատի առանց աշխատավարձի Այսօր, 10:33 Թուրքիան հայտարարել է Սիրիայում «Եփրատի վահան» գործողության հաջող ավարտի մասին Այսօր, 10:19 Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Այսօր, 10:10 Դարձյալ կտրուկ սրվել է իրավիճակը Սիրիայի կենտրոնական Համա նահանգում Այսօր, 10:00 Արթիկում կատաղի պայքար է գնում ռեյտինգային թեկնածուների միջև. «Փաստ» Այսօր, 09:53 Փաստաբանը բողոքարկել է Սամվել Բաբայանին կալանավորելու որոշումը. ՀԺ Այսօր, 09:46 Ազատ Արշակյան. ՀՀԿ-ն արդեն գնում է «պերեստրոյկայի»... դա «գունավոր» իշխանափոխություն է. «Առավոտ» Այսօր, 09:40 Դավիթ Բաբայան. Քանի դեռ Արցախը չի մասնակցում բանակցային գործընթացին, ձևաչափը թերի է. «Ժողովուրդ» Այսօր, 09:31 Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ինտենսիվ կրակ է վարել հարավարևելյան և արևելյան հատվածներում՝ արձակելով 86 կրակոց. ՊԲ Այսօր, 09:28 Թալինի ոստիկանապետը հրահանգել է լուսանկարել քվեաթերթիկը և «ճիշտ» քվեարկության ապացույցը ներկայացնել իրեն. ՀԺ Այսօր, 09:24 Այս ընտրությունների գլխավոր «զոհը» Կարեն Կարապետյանն է. «Հրապարակ» Այսօր, 09:20 Սերժ Սարգսյանի անվտանգությունը վերջին ընթացքում ավելի է ուժեղացվել. «Ժողովուրդ» Այսօր, 09:16 ՀՀԿ թեկնածուն իր սեփական առանձնատունը դարձրել է նախընտրական շտաբ, որպեսզի տարածքին փող չտա. «Փաստ» Այսօր, 09:12 «Ծառուկյան» դաշինքի վարչապետի թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է. «Ժամանակ» Այսօր, 09:08 Սերժ Թանկյանը և ամերիկահայ հայտնի կինոռեժիսոր Էրիկ Նազարյանը ժամանել են Հայաստան. ՀԺ 29/03/2017 22:15 Սերժ Սարգսյանը լրջորեն կկերպարանափոխի Ազգային անվտանգության խորհուրդը. Քաղաքագետ 29/03/2017 21:00 Գերմանիան թուրքական «Ինջիրլիք» ավիաբազային այլընտրանք է փնտրում 29/03/2017 20:40 Դատախազությունն առաջարկում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» կողմից կաշառքի մասին տեղեկատվությունը փոխանցել իրեն 29/03/2017 20:29 Չինարենի բարդությունը տոնայնության մեջ է. Կազմվել է առաջին չինարեն բառարանը. Լուսանկարներ 29/03/2017 20:20 Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 29/03/2017 20:09 Նախատեսում ենք Արևելյան գործընկերության առաջիկա գագաթաժողովին ստորագրել ՀՀ-ԵՄ համագործակցության փաստաթուղթը. Սերժ Սարգսյան 29/03/2017 20:00 Հովհաննես Հարությունյանը գանգատներով երբևէ չի դիմել բժիշկներին. ՔԿՀ-ն հերքում է պաշտպանի տարածած տեղեկատվությունը 29/03/2017 19:53 Կարեն Կարապետյանը ծանոթացել է վարդերի աճեցմամբ զբաղվող ընկերության ներդրումային նոր ծրագրին 29/03/2017 19:42 Մոսկվայում Էրմիտաժի փոխտնօրենը տնային կալանքի է ենթարկվել 29/03/2017 19:30 Մեկ շնչին ընկնող սիրիահայերի թվով Հայաստանը առաջ է եվրոպական շատ երկրներից




Տվյալ բաժնի վերջին նյութերը