12/01/2017 12:00
Վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել քաղաքային դպրոցների շենքային պայմանները
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի ոչ բարվոք պայմաններին:
Կրթության և գիտության նախարարին, տարածքային կառավարման և զարգացման նախարարին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին նա հանձնարարեց ուսումնասիրել քաղաքային դպրոցների շենքային պայմաններն ու հնարավորությունները՝ ներկայացնելով առաջարկություններ երեխաների կրթական պրոցեսը համապատասխան պայմաններում կազմակերպելու վերաբերյալ:
«Երկշաբաթյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ շենքային ոչ բարվոք պայմաններ ունեցող ուսումնական հաստատությունների վերակոմպլեկտավորման կամ այլ հնարավոր լուծումների վերաբերյալ», - նշեց Կ. Կարապետյանը: