14/01/2017 15:37
Deutsche Bank-ն արգելել է աշխատակիցներին օգտվել WhatsApp–ից
Գերմանական բանկը իր աշխատակիցներին արգելել է կորպորատիվ հեռախոսներով օգտվել WhatsApp, Google Talk և iMessage մեսենջերներից, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Bloomberg–ին։
Հաղորդվում է, որ միջոցառումը պայմանավորված է նրանով, որ տեքստային հաղորդագրությունները, ի տարբերություն նամակների, որոնք էլեկրոնային փոստով են ուղարկվում, չի կարելի պահել ընկերության սերվերներում։
«Մենք հոյակապ գիտակցում ենք, որ նման որոշումը կփոխի ձեր ամենօրյա աշխատանքը ու մենք ցավում ենք ձեզ պատճառած անհարմարությունների համար։ Այդուհանդերձ, այդ քայլն անհրաժեշտ է, որպեսզի Deutsche Bank -ը շարունակի համապատասխանել նորմատիվ ու իրավական պահանջներին», - ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։