14/01/2017 11:31
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել «Obamacare»-ի չեղարկմանը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել բանաձևին, որը նախաձեռնում է Օբամայի կողմից մշակված բժշկական ապահովագրության «Obamacare» ծրագրի չեղարկման գործընթաց, հայտնում է Gazeta.ru-ն:
Այդ որոշմանն աջակցել են 227 կոնգրեսականներ, բոլորը՝ հանրապետականներ։ Դեմ են արտահայտվել Ներկայացուցիչների պալատի 197 անդամներ։
Ավելի վաղ բանաձևը ձայների մեծամասնությամբ հավանության էր արժանացվել նաև Սենատի կողմից:
«Obamacare»-ի չեղարկումը հանդիսանում է Սենատում հանրապետական մեծամասնության և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր առաջնահերթություններից մեկը։