14/01/2017 10:28
Մալաթիա-Սեբաստիայում Սամվել Ալեքսանյանի դեմ, հնարավոր է, առաջադրվի Նաիրա Զոհրաբյանը. «Առավոտ»
Խոսակցություններ կան, որ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն առաջիկա ընտրություններում ևս կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով:
Հավանական է, որ նա առաջադրվի Մալաթիա-Սեբաստիա համայնքում, որտեղ ՀՀԿ-ն առաջադրելու է իր «ծանր հրետանուն»՝ հիմնական ձայներ բերողներից մեկին՝ Սամվել Ալեքսանյանին:
«Առավոտ»-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն ասել է.
«Ես բոլոր հարցերին կպատասխանեմ միայն Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հայտարարությունից հետո: Իսկ ինչ վերաբերում է Մալաթիա-Սեբաստիայում առաջադրվելուն, այո, չի բացառվում, որ հենց այդ համայնքում էլ ես առաջադրվեմ ռեյտինգային ընտրակարգով: Ինձ համար բացարձակապես տարբերություն չկա, թե հանրապետության 13 ընտրատարածքներից որ մեկում ես կառաջադրվեմ ռեյտինգային կարգով: Բնականաբար, կառաջադրվեմ այնտեղ, որտեղ ամենավտանգավորը և ռիսկային է լինելու»: