14/01/2017 11:04
Թաիլանդում ավիաշոուի ժամանակ ռազմական ինքնաթիռ է կործանվել (Տեսանյութ)
Թաիլանդի ռազմական օդուժի «Jas 39C Gripen» կործանիչը Երեխաների օրվան նվիրված ավիաշոուի ժամանակ կործանվել է: Օդաչուն զոհվել է, հայտնում է РИА Новости-ն հղում` անելով Bangkok Post-ին:
Դեպքը տեղի է ունեցել Սոնգկհլա նահանգի խոշորագույն Հաթյայ քաղաքում: Ինքնաթիռն ընկել է թռիչքուղու վրա:
Միջադեպից հետո տեղի օդանավակայանը փակվել է:
Թաիլանդի իշխանությունները հետաքննում են միջադեպը: Երկրի վարչապետ, գեներալ Պրայուտ Չան-Օչան ցավակցել է զոհված օդաչուի ընտանիքին: