14/01/2017 16:06
Թրամփը պատմել է հակառուսական պատժամիջոցների վերաբերյալ պլանների մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է առժամանակ ուժի մեջ պահել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Այս մասին նա ասել է The Wall Street Journal-ին տված հարցազրույցում, փոխանցում է Gazeta.ru-ն:
Միևնույն ժամանակ Թրամփն ընդգծել է, որ ԱՄՆ-ն կարող է չեղարկել պատժամիջոցները:
«Եթե մենք կարող ենք միասին աշխատել, և եթե Ռուսաստանն իրոք օգնում է մեզ, ապա ինչո՞ւ չչեղարկել պատժամիջոցները», - ասել է Դոնալդ Թրամփը: