14/01/2017 10:33
Բագրատյան-Քոքոբելյան դաշինքին, հնարավոր է, միանան Անահիտ Բախշյանը, Զարուհի Փոստանջյանն ու Ստյոպա Սաֆարյանը. «Հրապարակ»
Երեկ հայտնի դարձավ, որ արդեն ստորագրվել է Բագրատյան - Քոքոբելյան դաշինքի ձևավորման փաստաթուղթը՝ «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունները խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն դաշինքով։ Ավելին՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ այս օրերին ինտենսիվորեն գրում է պլատֆորմի ծրագիրը։
«Հրապարակ»-ը գրել է, որ ցուցակում ընդգրկվելու շուրջ բանակցություններ են գնում Անահիտ Բախշյանի, ինչպես նաև Զարուհի Փոստանջյանի և Ստյոպա Սաֆարյանի հետ։ Համամասնական ցուցակը, ըստ ամենայնի, կգլխավորի ՀՀ նախկին վարչապետը, որն ի սկզբանե նման պայման է դրել գործընկերների առաջ։