14/01/2017 10:44
Սյունիքում հացի թանկացումը որոշակիորեն կապ ունի Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության հետ. «Հրապարակ»
Անդրադառնալով Գորիսում հացի թանկացման խնդրին՝ «Հրապարակ»-ը գրել է.
«Ըստ որոշ լուրերի, այս թանկացումը որոշակիորեն կապ ունի Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության և ՀՀԿ կառույցի ղեկավարի պաշտոնից հեռանալու հետ։ Թանկացումը, ըստ որոշ կարծիքների, չէր կարող առանց Լիսկայի հետ համաձայնեցման տեղի ունենալ։ Իսկ իր հաջորդների նկատմամբ դժգոհության առիթ առաջացնելու միտումը կարող էր ստիպել նրան «դաբրո» տալ հաց արտադրողներին։
Թերևս սա ևս դեր է խաղացել, որ մարզպետ Վահե Հակոբյանը հունվարի 12-ին մարզպետարան հրավիրի հացի արտադրությամբ զբաղվող բոլոր գործարարներին՝ քննարկելու ստեղծված իրավիճակը և գրեթե ուլտիմատումի տեսքով հրահանգի, որ եթե 2 ժամվա ընթացքում չվերականգնեն հացի նախկին գինը, ապա հարկայինից և սանէպիդկայանից հաջորդ օրը ևեթ ստուգումների են գալու իրենց ընկերություններ։ Արդյունքում, հացի բարձրացված արժեքը Գորիսում գործեց ընդամենը 2 ժամ, իսկ տնտեսվարողները հասկացան, որ Սյունիքի մարզպետը կոշտ մեթոդների կողմնակից է։
Ի դեպ, Սյունիքը «բռունցք» է սիրում, և Լիսկայի երկարատևության գաղտնիքը նաև սրանում էր։ Թերևս հենց սա է պատճառը, որ մարզպետ Վահե Հակոբյանն ուժի դիրքերից է խոսել գործարարների հետ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: