14/01/2017 19:04
Մահացել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի կինը
Մահացել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի կինը՝ Նատալյա Ալթունյանը։ Նա 48 տարեկան էր։
«Ցավով տեղեկացնում ենք, որ այսօր մահացել է առողջապահության նախարարի կինը», - Aysor.am-ի թղթակցին ասաց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը։
Aysor.am-ի տեղեկություններով, Նատալյա Ալթունյանը տառապում էր ծանր հիվանդությամբ։
Aysor.am-ը ցավակցում է Ալթունյանների ընտանիքին։