14/01/2017 14:31
Չիլիի նախագահի հարսնացուին մեղադրել են խարդախության մեջ
Չիլիի դատախազությունը երկրի նախագահ Միշել Բաչալետի հարսնացուին՝ Նատալյա Կոմպանյոնին մեղադրել է խարդախության մեջ, հայտնում է РИА Новости-ն հղում անելով Comercio-ին:
Պարբերականի փոխանցմամբ, գործարար Գոնսալո Վիալ Կոնչան 33-ամյա Կոմպանյոնին պատկանող «Caval» ընկերությանը պատվիրել է 8 զեկույց և հետազոտական աշխատանքներ պատրաստել լեռնահանքային արդյունաբերության թեմայով, որի համար վճարել է մոտ 1,5 մլն դոլար: Ավելի ուշ պարզվել է, որ կատարված աշխատաքների բովանդակությունը արտատպված է համացանցից:
Թերթը նշում է, որ խարդախության մեղադրանքներ են առաջադրվել ոչ միայն նախագահի հարսնացուին, այլև նրա նախկին աշխատակից Մաուրիսիո Վալերոյին: Նրանց սպառնում է 5 տարվա ազատազրկում:
Հետաքննության շրջանակներում Կոմպանյոնին կասկածում են նաև կաշառք վերցնելու և հարկերից խուսափելու մեջ, նշում է պարբերականը: