14/01/2017 12:23
Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքները նվազել են 1,21 տոկոսով՝ հասնելով 52,37դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի մարտի ֆյուչերսներն էլ նվազել են 1,02 տոկոսով՝ հասնելով բարելի համար 55,44 դոլարի: