16/01/2017 13:57
Բիշքեկի մերձակայքում բեռնատար Boeing-ի կործանման փաստով քրգործ է հարուցվել
Ղրղզստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել թուրքական ավիաընկերության Boeing բեռնատար օդանավի կործանման փաստով: Այս մասին ասված է գերատեսչության կայքում, փոխանցում է «Интерфакс»-ը:
Դատախազությունում նշել են, որ գործն ուղարկվել է ՆԳՆ՝ հետաքննություն սկսելու նպատակով: Դեպքի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով քննչական-օպերատիվ խումբ է ստեղծվել՝ կազմված ՆԳՆ-ի և Ազգային անվտանգության պետական կոմիտեի աշխատակիցներից:
Ղրղզստանի գլխավոր դատախազության ղեկավարությունը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին եւ մտերիմներին:
Ավելի վաղ ավիաաղետի զոհերին ցավակցել է նաև Turkish Airlines ավիաընկերությունը:
Boeing 747-400 բեռնատար օդանավը կործանվել է երկուշաբթի առավոտյան, օդանավակայանի մերձակայքի ամառանոցային ավանում: Վերջին տվյալով՝ 32 բնակելի տուն ավերվել է, 37 մարդ՝ զոհվել: