16/01/2017 16:27
Բիշքեկում օդանավակայանը Boeing-ի կործանումից հետո վերսկսել է աշխատանքը
Բիշքեկում «Մանաս» միջազգային օդանավակայանը հունվարի 16-ին՝ ժամը 13։30-ին, սկսել է աշխատել նորմալ ռեժիմով, ասված է օդանավակայանի հայտարարության մեջ, փոխանցում է Gazeta.ru-ն:
Այս պահին օդանավակայանը գործում է։
Հիշեցնենք, որ օդանավակայանը փակվել էր հունվարի 16-ի առավոտյան տեղի ունեցած վթարի պատճառով։ Աղետի վայրում աշխատում են ԱԻՆ ներկայացուցիչները:
Boeing 747-400 բեռնատար օդանավը կործանվել է հունվարի 16-ի առավոտյան, օդանավակայանի մերձակայքի ամառանոցային ավանում: Վերջին տվյալով՝ աղետի հետևանքով 37 մարդ է զոհվել, 32 բնակելի տուն ավերվել է: