16/01/2017 21:46
Սերժ Սարգսյանը հետմահու պարգևատրել է զինծառայող Գարիկ Վարդանյանին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով զինծառայող Գարիկ Վարդանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնվիրության համար թիվ N զորամասի զինծառայող, շարքային Գարիկ Արտաշեսի Վարդանյանին հետմահու պարգևատրել «Մարտական ծառայություն» մեդալով»,- ասված է նախագահի հրամանագրում։
Գարիկ Վարդանյանը վիրավորում էր ստացել 2016թ.-ի դեկտեմբերի 30-ին։ Հունվարի 15-ին՝ ժամը 23:35-ին, Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում նա մահացել է։