16/01/2017 12:45
Երևանում` այրված փայտե տնակում, դի է հայտնաբերվել
Հունվարի 16-ին՝ ժամը 09.18-ին, ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում ծուխ է նկատվում, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սերո Խանզադյան փողոցի տներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.53-ին, մարվել՝ 10.11-ին:
Ամբողջությամբ այրվել է ինքնաշեն փայտե տնակ: Ներսում փրկարարները հայտնաբերել են 1939 թ. ծնված Լ. Հ.-ի դին: