16/01/2017 16:11
Վարչապետի հետ հանդիպումների ժամանակ պետք է լինել պատրաստված ու գործնական հարցեր տալ. Թաթուլ Մանասերյան
Վարչապետի հետ հաշվետու ասուլիսներին պետք է տալ գործնական հարցեր, լրագրողների հետ հադնիպմանն ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
«Վարչապետի բաց աշխատաոճը խոսում է այն մասին, որ նա նաև հասարակության, ներառյալ՝ ԶԼՄ-ների աջակցության կարիքն ունի: Ուստի ես կհորդորեի լրագրողներին նման հանդիպումներին, որոնք միշտ չէ, որ լինում են, շատ պատրաստված լինեն, որպեսզի գործնական հարցեր և օրինակներ ուղղեն վարչապետին», - նշեց տնտեսագետը:
Որպես գործնական օրինակ՝ Թ. Մանասերյանը բերեց Համահայկական բանկի օրինակը, որտեղից գումարներն են կորել և այդ խնդիրը մինչև հիմա լուծում չի ստացել:
«Ինչո՞վ է զբաղված Համահայկական բանկը: Ես սեպտեմբեր ամսին խիստ քննադատության զեկուցագիր եմ ներկայացրել Կառավարություն, սակայն այս հարցով տեղաշարժ չկա: Ո՞վ է պատասխանատու, որ գումարները 20 միլիոնից փոշիացել են ու հասել են 15 միլիոնի», - ասաց Թ. Մանասերյանը: