16/01/2017 11:22
Թրամփը Ռուսաստանի հետ միջուկային գործարք է առաջարկել պատժամիջոցների շուրջը բանակցությունների շրջանակներում
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է գալիս Ռուսաստանի հետ միջուկային գործարքի կքման օգտին Մոսկվայի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցների մեղմացման շուրջը բանակցությունների շրջանակներում: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, այս մասին նա հայտարարել է Times և Bild թերթերում հրապարակված հարցազրույցում:
«Նրանք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ. եկեք տեսնենք, թե կարող ենք արդյոք ինչ-որ լավ գործարքներ կնքել Ռուսաստանի հետ, - ասել է Թրամփը, - Ես կարծում եմ, կսկսենք այն բանից, որ միջուկային զենքը պետք է էապես կրճատվի»:
«Այժմ Ռուսաստանը խիստ տուժում է պատժամիջոցների պատճառով, սակայն ես կարծում եմ, որ կարող է ինչ-որ բան ստացվել, որպեսզի շատերը լինեն շահած վիճակում», - հավելել է նա:
Բացի դա, Թրամփը Ռուսաստանին քննադատության է ենթարկել Սիրիայի քաղաքացիական պատերազմին նրա «միջամտության» համար, ինչն «ահավոր հումանիտար իրավիճակի» է հանգեցրել: Նրա խոսքով՝ դա «շատ վատ է»: