16/01/2017 16:20
Իսպանիայում ձերբակալել են ԻՊ–ի համար գրոհայինների հավաքագրող խմբավորման առաջնորդին
Իսպանիայի ազգային ոստիկանությունը ձերբակալել է «Իսլամական պետության» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) համար գրոհայինների հավաքագրող խմբավորման ենթադրյալ առաջնորդին, հայտնում է РИА Новости-ն:
Ձերբակալվածը Մարոկկոյից է, բայց ապրում է Իսպանիայում։ Ոստիկանական գործողությունն իրականացվել է Սան Սեբաստիան քաղաքում։ Բջջի ևս 2 անդամներից մեկին ձերբակալել էին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում, իսկ մյուսին՝ Մարոկկոյում։ Նրանք երկուսն էլ տեղում ԻՊ հրահանգներ էին կատարում։
Ձերբակալված պարագլուխը բռնցքամարտի մարզիչ էր, նա 2010 թվականից այդպես շահում էր երիտասարդների վստահությունը և հավաքագրում նրանց ԻՊ–ի համար։ Երիտասարդներին ուղարկում էին Թուրքիա պատրաստություն անցնելու համար, հետո ուղարկում Եվրոպա՝ ահաբեկչություն իրականացնելու։