16/01/2017 11:35
Հարավային Կորեայում դատախազությունը Samsung-ի փոխնախագահին ձերբակալելու վճիռ է կայացրել
Հարավային Կորեայի դատախազությունը ձերբակալելու թույլտվություն է տվել Samsung Electronics ընկերության փոխնախագահ Լի Չժե Յոնին, որը հանդես է գալիս որպես կասկածյալ՝ երկրի նախկին նախագահի շուրջ ստեղծված կոռուպցիոն սկանդալի գործով, փոխանցում է РИА Новости-ն:
Լի Չժե Յոնը մեղադրվում է այն բանում, որ Samsung-ը 2015թ․ ստորագրել է ավելի քան 18 միլիոն դոլարի պայմանագիր ընկերության հետ, որը տեղակայված է Գերմանիայում և փաստացի պատկանում է նախագահի մտերիմ ընկերուհուն՝ Ցոի Սուն Սիլին։
Բացի այդ, Հարավային Կորեայի պետական կենսաթոշակային հիմնադրամը նախագահի վարչակազմի ճնշումների ներքո աջակցել է երկու ընկերությունների միաձուլմանը։ Հիմնադրամի ղեկավարը ևս մեղադրվում է կոռուպցիայի մեջ։