16/01/2017 11:54
Ղրղզստանի ԱԻՆ-ը հաղորդել է օդանավի կործանման հետեւանքով 37 զոհի մասին
Բիշքեկի մերձակայքում թուրքական ավիաընկերության Boeing 747 բեռնատար օդանավի կործանման հետևանքով, նախնական տվյալով, 37 մարդ է զոհվել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ղրղզստանի ԱԻՆ կայքին:
Բեռնատար Boeing 747-400-ը կործանվել է Ղրղզստանի մայրաքաղաքի «Մանաս» միջազգային օդանավակայանի թռիչքուղուց 1.5 կմ հեռավորությամբ: 32 բնակելի տուն է քանդվել:
Boeing-ը Հոնկոնգ-Բիշքեկ-Ստամբուլ չվերթն է իրականացրել, անձնակազմում 5 անդամ է եղել: