16/01/2017 11:05
Ղրղըզստանում բեռնատար օդանավի վթարի զոհերի թիվը գերազանցել է 30-ը
Բիշքեկի մոտ թուրքական բեռնատար ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 30-ը։ Այս մասին РИА Новости-ին հայտնել են Ղրղըզստանի առողջապահության նախարարությունից։
Turkish Airlines-ի բեռնատար Boeing 747-ը վթարվել էր երկուշաբթի առավոտյան։ Այն չվերթ էր իրականացնում Հոնկոնգից Բիշքեկ։ Ղրղզստանի իշխանությունների տվյալով՝ այն ընկել է ամառանոցային թաղամասում, քանդվել է 32 տուն:
Ղրղզստանի ԱԻՆ-ից ավելի վաղ հայտնել են, որ վթարի պատճառ է դարձել վատ եղանակային պայմանները: