16/01/2017 14:35
Ճապոնիայում յոթ մարդ է մահացել սաստիկ ձնահոսքից հետո
Ճապոնիայի տարբեր տարածաշրջաններում յոթ մարդ է մահացել՝ կապված այս ձմեռվա ընթացքում ամենաառատ ձնատեղումների հետ, փոխանցում է ТАСС-ը:
Մահացածների մեծամասնությունը ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ Է դարձել:
Ձնակույտերի պատճառով Ճապոնիայի Հոնսյու գլխավոր կղզու հարավ-արևմուտքի Հիոգո պրեֆեկտուրայում արտաքին աշխարհից լիակատար մեկուսացման մեջ է հայտնվել մի ավան, որտեղ մոտ 50 ընտանիք է բնակվում:
Ներկայում նրանց օգնություն է հասցվում ոստիկանական ուղղաթիռներով: