16/01/2017 17:33
Նիկոլայ Վալուևը պատմել է, թե ինչպես է Հայաստանի սարերում արջի հանդիպել
Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր, հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է իր մարզչի հետ Հայաստանի սարերում արջի հանդիպելու մասին, հայտնում է bryansktoday.ru-ն:
Պատգամավորը համացանցում պատասխանել է օգտատերերից մեկի հարցին իր կյանքում պատահած ամենաէքստրեմալ իրավիճակի մասին:
Նիկոլայ Վալուևը պատմել է, որ իր մարզչի հետ Հայաստանի սարերում առավոտյան վազքի ժամանակ դեմ դիմաց հանդիպել է արջի:
«Ես իմ մարզչի հետ շատ մոտ տարածությունում հանդիպել ենք հսկա արջին, որը ցուլի չափսերի էր: Ես տեղում կանգնած մնացի, իսկ մարզիչս թեքվեց և վազեց լանջի ուղղությամբ: Արջն էլ գնաց հակառակ ուղղությամբ: Այդ ժամանակ անհասկանալի էր, թե նրանցից ով էր ավելի արագ փախչում»,- պատմել է նա: