16/01/2017 14:56
Շթայնմայեր. ՆԱՏՕ–ն մտահոգված է Թրամփի այն հայտարարությունից, թե ՆԱՏՕ–ն հնացել է
ՆԱՏՕ–ի ղեկավարությունը մտահոգությամբ է ընկալում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե ՆԱՏՕ–ն հնացել է։ Այս մասին ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերը՝ ժամանելով Եվրամիության անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը, փոխանցում է ТАСС–ը։
«Ես ժամանել եմ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ բանակցությունների», - ասել է նա։
Ժնևում միջսիրիական բանակցությունների վերականգնման ժամկետները որոշված չեն, նշել է նախարարը։
«Մենք պետք է պնդենք, որ Սիրիայի ապագայի հարցով բանակցային գործընթացը վերադառնա ՄԱԿ–ին։ Մենք դեռեւս չենք կարող ասել, որ դա ապահովված է, առավել ևս չենք կարող ասել, թե երբ Ժնևում գործընթացը կվերականգնվի», - ասել է Շթայնմայերը։