16/01/2017 16:31
Ոստիկանությունում ամփոփվել են ԿՀԴՊ գլխավոր վարչության կատարած աշխատանքները
Հունվարի 16-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցությունում, որի ընթացքում ամփոփվել են 2016 թ. ընթացքում ԿՀԴՊ ԳՎ օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, ԿՀԴՊ ԳՎ պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ռաֆայել Զաքարյանը, ԿՀԴՊ ԳՎ ղեկավար կազմը և անձնակազմը:
Զեկույցներով հանդես են եկել ԿՀԴՊ ԳՎ վարչությունների պետերը, որոնք ներկայացրել են 2016 թ. ընթացքում իրականացված օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքները:
ԿՀԴՊ ԳՎ պետ, ոստիկանության գենարալ-մայոր Ռաֆայել Զաքարյանն ընդհանուր առմամբ դրական գնահատելով 2016 թ. ընթացքում կատարված աշխատանքները՝ անդրադարձել է նաև տեղ գտած թերություններին և մատնանշել դրանց շտկման ուղիները:
Ամփոփելով օպերատիվ խորհրդակցությունը՝ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը նույնպես դրական է գնահատել 2016 թ. ընթացքում ԿՀԴՊ ԳՎ կողմից կատարված աշխատանքները և հանձարարել առավել բարձրացնել օպերատիվ-ծառայողական և կազմակերպչական աշխատանքների արդյունավետությունը: