16/01/2017 12:33
Վաշինգտոնում նախագահի պաշտոնակալության փորձնական արարողություն է անցկացվել
ԱՄՆ մայրաքաղաքի Կապիտոլիումի բլրին՝ Կոնգրեսի շենքի մոտ կիրակի նախագահի պաշտոնակալության փորձնական արարողություն է անցկացվել, փոխանցում է ТАСС-ը:
Դրա հիմնական տարրը դարձել Է այն գործողությունների մշակումը, որոնք կապված են ԱՄՆ-ի հաջորդ նախագահ և փոխնախագահ Դոնալդ Թրամփի և Մայքլ Փենսի երդմնատվության հետ:
Քաղաքական գործիչների և նրանց կանանց դերերը խաղացել են ԱՄՆ-ի զինված ուժերի ցամաքային զորքերի երաժշտական խմբի մասնակիցները:
Զինծառայողները նաև փորձել են Սպիտակ տնից «Ամերիկայի գլխավոր փողոցով»՝ Փենսիլվանիա-ավենյուով, դեպի պաշտոնակալության վայրը ընտրված նախագահի ուղևորությունը, փողոց, որի երկայնքով արդեն կանգնեցվել են հանդիսականների համար նախատեսված տրիբունաները: Այս պատճառով ոստիկանությունը փակել էր Վաշինգտոնի՝ գործնականում ամբողջ կենտրոնը, ինչը կիրակի օրը որոշ չափով դժվարացրել է երթեւեկությունը: