16/01/2017 15:57
Մոսկվայում հրաժեշտ են տալիս բժիշկ Լիզային
Մոսկվայում այսօր հրաժեշտ են տալիս Ելիզավետա Գլինկային (բժիշկ Լիզային), ով զոհվել էր Սև ծովում ՏՈւ-154-ի վթարի հետևանքով:
Հրաժեշտի արարողությունը տեղի է ունենում Մոսկվայի Նովոդևիչյե մենաստանի Ուսպենսկի տաճարում, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա Նովոդևիչյեի գերեզմանատանը:
Հրաժեշտի արարողությունը և հուղարկավորությունը անցնում է ուղղափառ ծիսակարգի համաձայն:
Դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի ՌԴ ՊՆ պատկանող Տու-154 օդանավը, որը Սոչիից ուղևորվելիս էր եղել դեպի Սիրիա, անհետացել էր ռադարների տեսադաշտից և ընկել Սև ծովը։ Ելիզավետա Գլինկան եղել է օդանավում: Նա ուղևորվում էր Սիրիա, որպեսզի դեղորայք հասցնի Թիշրինի և Լաթաքիայի հոսպիտալներին:
Доктор Лиза... pic.twitter.com/B9dEKnA0nL
— Достоверкин (@dostoverkin) January 16, 2017