16/01/2017 15:05
Ամպամածությունը և մառախուղը կպահպանվի, սպասվում է թույլ ձյուն
Հանրապետության տարածքում հունվարի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում հատկապես գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում հունվարի 17-21-ը ամպամածությունը և մառախուղը կպահպանվի, մառախուղից սպասվում է թույլ ձյուն: