17/01/2017 15:07
Amazon-ը «Բարև Ադոլֆ քեռիից» գրությամբ վախեցրել է հրեա կնոջը
Amazon.com առցանց խանութի աշխատակիցը հակասեմական բնույթի գրություն է դրել իրենց մոտից գնում կատարած հրեա կնոջ պատվերի մեջ, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով Metro.co.uk պարբերականին:
Լոնդոնի բնակչուհին երեխաների համար պատվիրած խաղալիքներով ծանրոցի մեջ հայտնաբերել է թուղթ՝ «Բարև Ադոլֆ քեռիից» գրությամբ:
Գրությունն այնքան է անհանգստացրել ու վախեցրել հրեուհուն, որ նա 2 օր աշխատանքի չի գնացել:
Հաղորդվում է, որ ոստիկանության աշխատակիցներն առգրավել են գրությունը, ծանրոցն ու դրա մեջ եղած խաղալիքները փորձաքննություն անցկացնելու համար: Հետաքննությունը տեղի ունեցածը դիտարկում է որպես ատելության հողի վրա իրագործված հանցագործություն:
Amazon ընկերությունը քննություն է անցկացրել և աշխատանքից հեռացրել գրության հեղինակին: