17/01/2017 09:33
Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը՝ այսօր. «Ժամանակ»
«Ժամանակի» տեղեկություններով, այսօր Գագիկ Ծառուկյանը հանդես կգա հայտարարությամբ և քաղաքականություն վերադառնալու մասին: Շուրջ երեք ամիս շարունակվող թնջուկը վերջապես կհասնի իր լրումին: Հայտարարությունից հետո Ծառուկյանին սատարող ԲՀԿ-ն և այլ աջակից գործիչներ կսկսեն աշխատել նրա գլխավորած ցուցակի վրա:
«Ժամանակի» տեղեկություններով՝ Ծառուկյանի վերադարձը Սերժ Սարգսյանի հետ մինչև վերջ համաձայնեցված չի եղել, և իշխանությունն այժմ ստիպված է լինելու քաղաքական դաշտի նոր դասավորություն մտածել այլ «ընդդիմադիր» ուժերի համար:
«Ծառուկյանի վերադարձից ամենամեծ մտահոգությունն ունեն Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան տանդեմին միացած ուժերը, որոնց նպատակն է Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն, «Հայկական վերածնունդը» և ՀԱԿ-ը, որոնց համապատասխան ձայներն ու տոկոսները ԱԺ-ում կախված էին Ծառուկյանի վերադառնալու որոշումից»,-հավելել է թերթը: