17/01/2017 09:40
«Ելք» դաշինքը քարոզարշավը կսկսի Լոս Անջելեսից. «Ժամանակ»
«Ելք» դաշինքն իր քարոզարշավը սկսում է հայահոծ Լոս Անջելեսից: Հունվարի 26-ին դաշինքի երկու ներկայացուցիչ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանը և «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը այցելելու են Լոս Անջելես, որտեղ հաջորդ օրը՝ հունվարի 27-ին, երեկոյան նախատեսված է մեծ հանդիպում լոսանջելեսահայության հետ:
«Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը ևս առանձին այցելի Հյուսիսային Ամերիկայի հայահոծ քաղաքներ և ներկայացնի «Ելք» դաշինքի ծրագրերն ու նպատակները»,-հավելել է թերթը: