17/01/2017 10:06
ՕԵԿ-ը Վանաձորում առաջադրելու է քրեական պատմություններով հայտնի Ակային. «Ժողովուրդ»
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը Լոռու մարզում պատրաստվում է առաջադրել Վանաձորի ՏԻՄ ընտրություններում այդ կուսակցության ընտրացուցակը գլխավորող Արկադի Փելեշյանին` քրեական պատմություններով հայտնի Ակային: Այս մասին գրել է «Ժողովուրդը»:
«Ուշագրավը, սակայն, ոչ թե նրա առաջադրվելն է, այլ որ Ական փորձելու է ընդդիմադիր գործունեություն ծավալել ու ՀՀԿ-ի դեմ պայքարել այն դեպքում, երբ 2013-ին Սերժ Սարգսյանի թիմակիցն էր»,-գրել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: