17/01/2017 10:08
Ուրիխանյանը բանակցում է Սեյրան Օհանյանի և Վարդան Օսկանյանի հետ. «Հրապարակ»
Շաբաթ օրը կայանալու է «Ալյանս» կուսակցության արտահերթ համագումարը, որի ժամանակ կհայտարարվի, թե ում հետ են դաշինք կազմելու ԱԺ ընտրություններին մասնակցելու համար:
Կընտրվեն կուսակցության նոր վարչություն և նախագահ, իսկ Տիգրան Ուրիխանյանը կզբաղեցնի գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնը՝ փաստացի կառավարելով «Ալյանսը»:
«Հրապարակի» տեղեկություններով՝ «Ալյանսը» բանակցում է Սեյրան Օհանյանի և «Համախմբում» կուսակցության հետ, սակայն «Ալյանսի» խոսնակ Վարդան Քոչարյանը թերթի հետ զրույցում ասել է. «Մենք բանակցություններ չենք վարում, այլ լսում ենք առաջարկներ և պատրաստ ենք աջակցել բոլոր նրանց, ում ընդունում է ժողովուրդը, սակայն մենք մեր որոշումն ունենք, և համագումարի օրը բոլորը դրա մասին կիմանան»: