17/01/2017 15:00
ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով տուժել է 8 մարդ
ԱՄՆ Մայամի քաղաքում (Ֆլորիդա նահանգ) հրաձգություն է տեղի ունեցել Մարտին Լյութեր Քինգի հիշատակի օրվան նվիրված տոնակատարության ժամանակ, որի հետևանքով վիրավորվել է 8 մարդ, տուժածների թվում կա 5 անչափահաս, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով WSVN հեռուստաալիքին:
Անհայտ անձինք կրակ են բացել Մարտին Լյութեր Քինգի Հիշատակի այգում անցկացվող միջոցառման մասնակիցների ուղղությամբ: Տուժածներից մեկը՝ 20 տարեկան երիտասարդ, ծայրահեղ ծանր վիճակում է:
Ոստիկանությունը 2 անձի է ձերբակալել, հանցագործության վայրում հայտնաբերվել է երկու հրազենային զենք։