17/01/2017 18:00
Հայտնաբերվել է Բիշքեկի մոտ կործանված Boeing-ի երկրորդ «սև արկղը»
Հայտնաբերվել է Բիշքեկի մոտ կործանված Boeing 737 ինքնաթիռի երկրորդ «սև արկղը», հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայությանը։
«Դաչա-Սուու գյուղում, որտեղ կործանվել է Boeing 747 օդանավը՝ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է երկրորդ «սև արկղը»», - ասվում է հայտարարության մեջ:
Հոնկոնգ-Ստամբուլ չվերթն իրականացնող օդանավը միջանկյալ վայրէջք էր պատրաստվում կատարել Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում, երբ ընկել է բնակելի տների վրա՝ ավերելով բազմաթիվ շինություններ:
Ավիավթրաի հետևանքով զոհվել է 37 մարդ։ Ղրղզստանում հունվարի 17-ին սուգ է հայտարարվել։