17/01/2017 17:06
Գեղամ Կադիմյանը կարիերան շարունակելու է «Զարյայում»
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանը կարիերան շարունակելու է «Զարյայում»:
Լուգանսկ քաղաքը ներկայացնող ակումբի հետ 24-ամյա ֆուտբոլիստը 2 տարվա պայմանագիր է կնքել: Նոր թիմում Կադիմյանը հանդես է գալու 17 համարի խաղաշապիկով:
Գեղամ Կադիմյանը հանդես էր գալիս Լվովի «Կարպատներ» թիմում, սակայն այս տարվա սկզբին ուկրաինական ակումբը չեղարկել էր նրա պայմանագիրը և ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ շնորհել: