17/01/2017 15:32
Գերմանիայում դատարանը չի արգելել նեոնացիստական կուսակցության գործունեությունը
Գերմանիայի Կարլսրուե քաղաքում Դաշնային սահմանադրական դատարանը մերժել է Բունդեսրատի հայցը, որով պահանջվում է կազմալուծել Գերմանիայի Ազգայնա-դեմոկրատական նեոնացիստական կուսակցության կազմալուծում և երկրի քաղաքական կյանքին նրա մասնակցության արգելում, հայտնում է ТАСС-ը:
Գերմանիայի Սահմանադրության համաձայն՝ որեւէ կուսակցություն փակելու համար անհրաժեշտ է ապացուցել, որ այն իր անդամներին տրամադրում է «ազատ ժողովրդավարական կարգի վերացմանը կամ սահմանափակմանը» կամ նպատակ ունի «վտանգել Գերմանիայի գոյությունը»:
ՍԴ-ն կուսակցության հանրաճանաչությունը ցածր է համարել և դա նկատի ունենալով՝ երկրի համար վտանգ չի հայտնաբերել:
Բունդեսրատը կուսակցությունը փակելու հայցը ներկայացրել էր 2013 թվականի դեկտեմբերին: 250 էջ կազմող փաստաթղթում զուգահեռներ էին տարվել Գերմանիայի նացիոնալ-դեմոկրատական նեոնացիստական կուսակցության եւ 1930-1940 թվականների գերմանական նացիոնալ-սոցիալիզմի գաղափարախոսության միջև: Հայցվորները համարում են, որ կուսակցությունը իր գաղափարախոսության տարածման համար օգտագործում է ագրեսիվ, բռնի և հակասահմանադրական մեթոդներ:
Սա Գերմանիայի նացիոնալ-դեմոկրատական նեոնացիստական կուսակցությունը փակելու արդեն երկրորդ փորձն է: Առաջին փորձը 2001 թվականին կատարել է Գերհարդ Շրյոդերի կառավարությունը: