17/01/2017 13:14
Ստրասբուրգում ընտրելու են Եվրախորհրդարանի նոր ղեկավարին
Ստրասբուրգում երեքշաբթի տեղի են ունենալու Եվրախորհրդարանի նոր նախագահի ընտրությունները, հայտնում է РИА Новости-ն:
Մարտին Շուլցը նոյեմբերին հայտարարել է ԵԽ-ի ղեկավարի պաշտոնից հեռանալու և Գերմանիայում 2017 թվականի ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ընտրացուցակը Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայում գլխավորելու որոշման մասին:
Դիտորդների կարծիքով՝ Եվրամիության ներկայացուցչական իշխանության բարձրագույն մարմնի ղեկավարի պաշտոնի հավակնորդներն են Եվրոպական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Անտոնիո Տայանին, սոցիալիստ Ջաննի Պիտել և ազատական Գի Վերհոֆսադտը: