17/01/2017 15:16
Լավրովը դրական է գնահատում ԵԱՏՄ-ի գործողությունները
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) լավ հեռանկար ունի եւ իրական արդյունքներ է արձանագրում: Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Չնայած այժմյան արտաքին տնտեսական կոնյուկտուրայի հետ կապված բոլոր դժվարություններին, չնայած ԵԱՏՄ-ի ներսում ընթացող բանակցություններին, տեսնում եմ, որ այս միավորումը շատ լավ հեռանկարներ ունի: Արդեն իրական արդյունքներ կան, որոնց նպատակն այն է, որպեսզի մեր քաղաքացիները զգան ԵԱՏՄ-ի անդամակցության դրական կողմերը», - ասել է Լավրովը:
Նա նաև ընդգծել է, որ ԵԱՏՄ համակարգն աստիճանաբար զարգանում է: Լավրովը հավելել է, որ միության հեռանկարայնության մասին է վկայում նաեւ այն հետաքրքրությունը, որ ցուցաբերում են բազմաթիվ արտաքին խաղացողներ: