17/01/2017 14:53
Լավրովը՝ Թրամփի վարչակազմից ունեցած ակնկալիքների մասին. Ես ծայրահեղությունների չէի մատնվի
Մոսկվան առանց մտավախությունների, բայց նաև առանց հիացմունքի է սպասում, թե երբ ԱՄՆ նոր վարչակազմը կստանձնի իր լիազորությունները։ Միայն այդ ժամանակ կարելի կլինի խոսել, թե ինչպես ԱՄՆ–ը կկառուցի իր հարաբերություններն աշխարհի հետ։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Մենք իրատես ենք և, իհարկե, հետևում ենք, թե ինչպես է ԱՄՆ նոր վարչակազմը պատրաստվում ստանձնել իր լիազորությունները։ Ես չէի ընկնի ծայրահեղությունների գիրկը։ Հիմա շատ են կանխատեսումները, շահարկումները, ոմանք հիացմունքից խեղդվում են, մյուսներն ասում են, որ ոչինչ չի փոխվի։ Հիմա անիմաստ է այդ մասին խոսել»,– ասել է Լավրովը։